fbpx

Այլմոլորակայինները հարձակվել են Երկրի վրա: Կազմվել է փրկիչների հավաքականը (վիդեո)

Galaxy11-620x268Այլմոլորակայինները հարձակվել են Երկիր մոլորակի վրա: Այլմոլորակայիններին Երկրից արտաքսելու համար հարկավոր է հաղթել նրանց ֆուտբոլով: Երկիրը կազմել է իր ֆուտբոլային ամենուժեղ հավաքականը այլմոլորակայինների դեմ խաղալու համար:

Աշխարհի հավաքականից կխաղան՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որն էլ ընտրվել է հավաքականի ավագ, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Օսկարը, «Լիվերպուլի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը, «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավին, «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Լենդոն Դոնովանը, «Բոլտոնի» կիսապաշտպան Լի Չխոն Յոնը, «Շանհայ Տելեյսի» պաշտպան Ու Լեյը եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը։ Թիմի մարզիչ է ընտրվել Ֆրանց Բեկենբաուերը:

Իհարկե պետք չէ այս ամենից վախենալ, սա իրականություն չէ, այլ Samsung ընկերության գովազդային նոր, հետաքրքիր ակցիան է:

Խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին՝ նամանավանդ ֆուտբոլասերներին.

[uppod video=”http://youtu.be/EC-zB2aSXXM” align=”center”]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այլմոլորակայինները հարձակվել են Երկրի վրա: Կազմվել է փրկիչների հավաքականը (վիդեո)
8 նշան այն բանի, որ դուք խելացի մարդ եք