fbpx

Երկու ընկեր – առակ

oasis

Երկու ընկեր հոգնած և ծարավ քայլում էին անապատով: Հանկարծ ինչ որ պատճառով նրանք սկսում են վիճել և ընկերներից մեկը ապտակ է հասցնում մյուսին…

Ապտակված ընկերը ցավ զգալով՝ ոչինչ չի ասում այլ ավազի վրա գրում է. «այսօր իմ լավագույն ընկերը ինձ ապտակեց»: Նրանք շարունակում են ճանապարհը և հայտնաբերում մի օազիս: Որոշում են այնտեղ լողանալ:

Լողանալուց ապտակված ընկերը քիչ էր մնում խեղդվեր, բայց նրա ընկերը փրկում է նրան: Երբ նա ուշքի է գալիս սկսում է քարի վրա քանդակել. «այսօր իմ լավագույն ընկերը փրկեց իմ կյանքը»:

Նա, ով ապտակ էր հասցրել և հետո փրկել ընկերոջ կյանքը, հարցնում է.

– Երբ ես քեզ նեղացրեցի, դու գրեցիր ավազի վրա, իսկ հիմա գրում ես քարի վրա, ինչո՞ւ:

Ընկերը պատասխանում է.

– Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենք դա ավազի վրա, որպեսզի հանդիպակած քամիները սրբեն տանեն դա: Բայց երբ ինչ-որ մեկը ինչ-որ լավ բան է անում մեզ համար՝ մենք պետք է քանդակենք դա քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել այն:

Սովորե՛ք զայրույթները գրել ավազի վրա և ուրախությունները քանդակել քարի վրա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Երկու ընկեր – առակ
Արծիվն ու մեծահոգությունը – առակ Դա Վինչիից