fbpx

Ես երևի էնտուզիաստ ֆանատիկոս եմ 2

Հարգելիներս, երբ երեկ տեղադրեցի «Ես երևի էնտուզիաստ ֆանատիկոս եմ» գրառումը՝ դրանից հետո բավական շատ արձագանքներ ստացա Ձեզանից թե՛ մեկնաբանությունների տեսքով և թե՛ էլ-փոստով:  Որի համար շնարհակալ եմ բոլորիցդ, որ անտարբեր չեք բլոգիս հանդեպ, շնորհակալ եմ հուսադրելու և դժվար պահին կողքիս կանգնելու համար:

Ես ավելի շատ համոզվեցի թե ինչ լսարան է կարդում իմ բլոգը, որի համար անչափ երջանիկ եմ: Եվ թող այս լսարանը լինի ենթադրենք 10 հոգի, բայց այս տաս հոգին 1000 անգամ ավելի շատ գին ունեն ինձ համար քան օդնոկլասնիկաստատուսածարավ լսարանը:

Եվ ես պետք է իմ ընթերցողից ներողություն խնդրեմ, որ հիասթափությանս պահին այսպիսի բան էր մտքովս անցել և քիչ էր մնում հիասթափեցնեի իրեն: Իհարկե ես իրավունք չունեմ նույնիսկ այդ մասին մտածելու, որովհետև Դուք դեռ կարդում եք այս բլոգը:

Եվ քանի դեռ Դուք կարդում եք այն՝ բլոգը նույնպես կլինի և կզարգանա…

Շնորհակալ եմ բոլորիցդ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ես երևի էնտուզիաստ ֆանատիկոս եմ 2
Համացանցում են հայտնվել լեգենդար Ատլանտիդայի սենսացիոն լուսանկարները