fbpx

Առակ զգացմունքների մասին Լեոնարդո դա Վինչիից

Սիրահարված ոստրեն (устрица)

Ոստրեն մինչև ականջները սիրահարված էր լուսնին: Ինչպես կախարդված, նա ժամերով սիրահարված հայացքը չէր կտրում գիշերային լուսատույից:

Դարանակալած անկուշտ ծովախեցգետինը նկատում է, որ ամեն անգամ, երբ ամպերի ետևից դուրս է գալիս լուսինը, ոստրեն բացում է իր խեցին, մոռանալով աշխարհում ամեն ինչ: Եվ նա որոշում է ուտել ոստրեյին:

Մի անգամ գիշերը, լուսինը դեռ նոր-նոր էր դուրս եկել և ոստրեն, սովորականի պես, «բերանը» բացած աչքերը հառում է նրա վրա: Ծովախեցգետինը վերցնելով քարը՝ նետում է ուղիղ ոստրեյի խեցու մեջ: Լուսնի լույսի սիրահարը փորձում է փակել  խեցին, բայց արդեն ուշ է՝ քարը խանգարում է փակվելուն:

Այսպիսի ճակատագիր է սպասվում յուրաքանչյուրին, ով չի կարողանում թաքուն պահել իր խորը զգացմունքները: Ուրիշների գաղտնիքներ որսացող աչքեր և ականջներ միշտ էլ կգտնվեն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Առակ զգացմունքների մասին Լեոնարդո դա Վինչիից
Թեստ. Ի՞նչ գույնի է ձեր անձը