fbpx
Գլխավոր ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՎ ԹԱԽԻԾԸ

ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՎ ԹԱԽԻԾԸ


Ներկայացումն ավարտվեց:
Ծաղրածուն հոգնած մտավ տուն: Նա այսօր փայլուն կատարում էր ունեցել: Թե ինչպես էր թնդում բազմահազարանոց կրկեսը ծիծաղից, դրա մասին դեռ կհիշեն շատ երկար: Մարդիկ կարծում էին, որ նա ի ծնե ծաղրածու է և որ նա աշխարհի ամենաուրախ ծաղրածուն է: Բայց նրանք չգիտեին թե որքան թախիծ և տխրություն կա իրականում ծաղրածուի սրտի մեջ:
Ծաղրածուն անհույս սիրահարված էր իրենց կրկեսից մի գեղեցկուհու վրա: Նա բնական էր համարում այն, որ գեղեցկուհին իրեն մերժել է: Ծաղրածուն մտածում էր. “իսկ ինչու՞ նա պետք է ինձ չմերժեր, չէ որ կրկեսում կա գեղեցիկ և հիասքանչ մարմնով ակրոբատը, կամ ճկուն և սլացիկ ժանգլյորը: Իսկ ինքն ո՞վ է, ընդամենը մի ծաղրածու “: Եվ այս միտքը էլ ավելի էր թունավորում նրա հոգին, այս մտքից նրա սրտում ավելի ու ավելի խորն էր մխրճվում թախիծը:
-Ոչ, -մտածում էր նա, – ես ծնված չեմ սիրվելու համար, այլ միայն ծիծաղեցնելու և ծիծաղալի երևալու:
Իսկ հաջորդ օրը կրկեսը կրկին լեփ լեցուն էր և այն թնդում էր ծիծաղից, արենայում ուրախ ծաղրածուն էր՝ “ուրախ”, “անհոգ” , ծիծաղելի… ՏԽՈՒՐ ծաղրածուն:

©Արխանգելո

Նախորդ հոդվածը1921թ այսօրը սատկեց շուն Թալեաթը
Հաջորդ հոդվածըՄոռանա՞լ

կարդացեք նաև

«Գրավիչ շրթունքներ ունենալու համար բարի խոսքեր ասեք»․ Օդրի Հեփբերնի հրաշալի խորհուրդները կանանց

Երբ խնդրել են բացահայտել իր գեղեցկության գաղտնիքները, Օդրի Հեփբերնը գրել է այս գեղեցիկ տեքստը, որը ավելի ուշ կարդացվել է նրա հուղուրկավորության ժամանակ: ✅ «Գրավիչ շրթունքներ...

Գիտելիքների կարճ ԹԵՍՏ․ Իսկական գիտակ եք, եթե կարողանաք պատասխանել 8 հարցից թեկուզ 5-ին

Եկեք ստուգենք Ձեր գիտելիքները տարբեր ոլորտներին առնչվող մեր այս փոքրիկ թեստի օգնությամբ: Պատրա՞ստ եք ստուգել Ձեր գիտելիքները և անսխալ պատասխանել բոլոր հարցերին: Եթե այո,...
video

ԱՀԱ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ | Դիտեք և Ձեր կյանքը գլխիվայր կփոխվի դեպի լավը (տեսանյութ)

Փնտրո՞ւմ եք կյանքի իմաստը, փորձո՞ւմ եք գտնել «ի՞նչ է կյանքը» հարցի պատասխանը․․․ Դիտեք այս տեսանյութը և կգտնեք, կբացահայտեք Ձեր կյանքի իմաստը, կմոտիվացվեք հաջողության, երջանկության...

Հոգեբանորեն 6 ամենաուժեղ կենդանակերպի նշանները, որոնք կարող են հաղթահարել ցանկացած բան

Ամենահետաքրքիրն այն է, որ ուժը գալիս է նրանց մոտ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում... Իրականում մենք բոլորս ուժեղ ենք: Մենք գոյատևեցինք՝ չնայած ամեն ինչին, ինչը...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Ոչ հեշտ հարցեր տարբեր ոլորտներից

10 հետաքրքրաշարժ հարցեր տաբեր ոլորտներից: Կկարողանա՞ք անսխալ պատասխանել բոլորին: Եկեք ստուգենք․․․ Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն...