fbpx

Առանց երկար մտածելու ընտրեք քարտը և իմացեք, թե ի՞նչ է ձեզ սպասվում առաջիկա ամսում

Տոնական հունվարը նահանջեց և ձմռանը մնաց միայն մեկ ամիս: Այդ հրաշալի նորության կապակցությամբ առաջարկում ենք անցնել փոքրիկ թեստ, որը կօգնի որոշել ինչպես անցկացնել ձմռան վերջին ամիսը:

Ի՞նչ է ձեզ սպասում: Ինչի՞ վրա կենտրոնանալ: Ընտրեք ձեզ դուր եկած քարտը և իմացեք.

Քարտ 1

Հավաքեք ձեզ և պատրաստվեք փոփոխությունների: Մի վախեցեք փակել հին դուռը (իսկ միգուցե երկուսը) և գնալ դեպի նոր և դեռևս անհայտ բանի կողմը: Թող դժվարությունները ձեզ չվախեցնեն: Պատկերացրեք, որ վախերը՝ մութ ուժեր են, որոնք փորձում են խանգարել ձեզ հասնել ցանկալիին: Ամբողջապես վստահեք ձեզ, դարձեք մի փոքր էգոիստ: Առողջ էգոիզմի կաթիլը ձեզ հաստատ չի խանգարի:

Քարտ 2

Գլխավոր խորհուրդը ձեզ՝ մի շտապեցրեք իրադարձությունները: Համբերությամբ լցվեք և վստահ եղեք նրանում, որ ամեն ինչ գնում է ըստ պլանի: Համբերատար եղեք մտերիմների հանդեպ: Եթե նույնիսկ ձեզ թվում է, որ նրանք սխալ են՝ տիրապետեք ձեզ: Փետրվարը՝ ձեզ համար էմոցիոնալ ամիս է, այդ պատճառով աշխատեք չնյարդայնանալ մանրուքներից: Հաճախ զբոսնեք, լսեք երաժշտություն և թուլացեք: Մի խոսքով, փնտրեք զբաղմունք, որը ձեզ կհանգստացնի:

Քարտ 3

Իսկական ժամանակն է վերանայել կյանքը: Եթե զգում եք, որ կարծես ապրում եք ինքնահոսով և օրերն իրարից չեն տարբերվում, հիշեք՝ դուք ամեն ինչ կարող եք փոխել: Սկսեք մանրուքներից՝ փոխեք երթուղին, որով տուն եք վերադառնում: Հանգստյան օրերին այցելեք հարևան քաղաք կամ գնացեք նոր սրճարան: Շուրջբոլորը բազմաթիվ հնարավորություններ են, բավական է միայն լայն բացել աչքերը:

Հուսով ենք, փետրվարը ձեզ բազմաթիվ ուրախություններ և հաջողություններ կբերի: Հիշե՛ք. մենք ինքներս ենք կառուցում մեր երջանկությունը:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առանց երկար մտածելու ընտրեք քարտը և իմացեք, թե ի՞նչ է ձեզ սպասվում առաջիկա ամսում
ԹԵՍՏ. Ճանաչո՞ւմ եք հայտնի երգիչ, երգչուհիներին դեմքով