fbpx

BMW-ն ներկայացրեց 4 դռնանի 6-րդ սերիայի կուպեն (ՖՈՏՈ)

BMW կոնցեռնը երեկ տարածել է օֆիցիալ ինֆորմացիա BMW Gran Coupe կոնցեպտի սերիական տարբերակի մասին: Սերիական 4 դռնանի կուպեն ուղղված Mercedes-Benz CLS և Audi A7 –ի գնորդներին, համարյա ոչնչով չի տարբերվում նախատարբերակից և վաճառքի կհանվի հաջորդ տարվա կեսերից:

Բավարիական կոնցեռնին 20 ամիս էր հարկավոր, որպեսզի բերվեր կոնվեյերային տարբերակի Gran Coupe անվանումով նախնական տարբերակը, որը ցուցադրվեց Պեկինյան ավտոսրահում: 6-րդ սերիայի կուպեյի 4 դռնանի մոդիֆիկացիան չափսերով տարբերվում է մոդելային շարքի իր հարևաններից: 5007 մմ երկարություն, 1894 մմ լայնություն և 1392 մմ բարձրություն՝ այն մի փոքր երկար և բարձր է 6-Series-ից և ունի երկարացված անիվային բազա: Նշվում է, որ ավելացած մմ-երի մեծ մասը տրվել է ետևի ուղևորներին:

BMW Gran Coupe-ի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա մարտին նախատեսված Ժնևյան ավտոսրահում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
BMW-ն ներկայացրեց 4 դռնանի 6-րդ սերիայի կուպեն (ՖՈՏՈ)
Խաբուսիկ մանրակերտեր (36 ֆոտո)