Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Մեջբերումներ Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից

Մեջբերումներ Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից

Ներկայացնում ենք մեջբերումներ Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից։

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:

Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս:

Հայը սիրում է լավ սեղանն ու լավ գինին: Այո՜, գինին, որն ազգային խմիչք է, հայը նույնքան է սիրում, որքան ֆրանիսացին: Տոնը առանց ճոխ սեղանի, առանց գինու, առանց երգի, տոն չէ հայի համար:

Ամեն անգամ, երբ մեկն ուզում է մեկ ուրիշին ավելի աշխատեցնել առանց նրա ռոճիկը բարձրացնելու, շողոքորթում է նրան, խնկարկում ու ասում, որ վստահում է:

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ:

Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ…Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը:

Պետք է ասել, որ խմիչքը չէ, որ խոսեցնում է հային, այլ խոսքն է խմեցնում նրան:

կարդացեք նաև

Կանացի 7 դիմագիծ, որ գրավում են տղամարդուն

Գեղեցկությունը բավական հարաբերական հասկացություն է: Իսկ քանի որ կանայք առաջին հերթին ցանկանում են գրավիչ լինել տղամարդկանց համար, ուրեմն եկեք իմանանք, թե որ դիմագծերն են...

3 ամենաիսկական հոգեբանները՝ ըստ Կենդանակերպի նշանի

Չէ՞ որ գոյություն ունեն մարդիկ, որոնք ի ծնե օժտված են հոգեբանի տաղանդով։ Արվեստով՝ թե ով է կանգնած քո առաջ, օժտված են այս 3 նշանները։ Խեցգետին Այս...

Թեստ. Ո՞ր դռնով կցանկանայիք մտնել։ Կատարեք Ձեր ընտրությունը՝ իսկ մենք կպատմենք Ձեր անգիտակցականի մասին

Այն, ինչ մեզ գրավիչ է թվում՝ հաճախ խոսում է մեր բնավորության թաքնված գծերի և կյանքի հանդեպ հայացքների մասին։ Պատրա՞ստ եք իմանալ Ձեր մասին հետաքրքրաշարժ...

Ինչպես էմոցիոնալ առումով հեռանալ նրանից, ում հետ այլևս լինել չեք կարող

Շատ մարդիկ անցյալում արդեն անցել են դա: Սերը ոչ միշտ է փոխադարձ, սերը ոչ միշտ է արդարացնում հույսերը: Հարաբերությունները կարող են չստացվել, եթե դուք...

Ի՞նչ է պատրաստել 2019 թվականը Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի համար

Նոր Տարին արդեն շատ մոտ է։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակն է ավարտին հասցնել հին գործերն ու պլանավորել նորերը, չէ՞ որ 2019 թվական...