fbpx

Առակ. «Ընտրությունը քոնն է»

Երևի չկա այնպիսի մարդ, ում երբևէ նեղացրած, վիրավորած չլինեն։ Եվ մարդիկ բաժանվում եմ երկու տեսակի՝ ոմանք շատ արագ մոռանում են վիրավորանքները, իսկ մյուսները կարող են տարիներով պահել այդ նեգատիվը իրենց մեջ՝ գլխում անընդհատ պտտելով անցյալը։ Լինել հասուն՝ նշանակում է ինքներս մեր ռեակցիայի և զգացմունքների համար պատասխանատվություն կրել։ Ամեն մեկս ունենք ընտրության հնարավորություն։ Եվ եթե Դուք որոշել եք ներել Ձեզ վիրավորողներին, կարդացեք այս առակը։

razdprit

– Ինչո՞ւ ես բարկանում և նեղանում։ Ավելի լավ չէ՞ հանգստանալ և ներել, – հարցրեց ուսուցիչը իր աշակերտին։

– Իսկ ինչո՞ւ պետք է նրան լավություն անեմ և ներեմ, չէ՞ որ նա…, – ուզում էր արդարանալ աշակերտը։

– Կներես, որ ընդհատում եմ, -ասաց ուսուցիչը, – թույլ տուր երկու հարց տալ քեզ, և այդ ժամանակ ես կպատասխանեմ քո բոլոր «ինչպեսներին» և «ինչուներին»։

Աշակերտը համաձայնվեց։

– Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բարկանում ես կամ նեղանում, – հարցրեց ուսուցիչը։

– Իհարկե ոչ, – պատասխանեց աշակերտը։

– Այդ դեպքում ո՞ւմ ես դու լավություն անում, երբ շնորհիվ քո ներողամտության և հանգստության այնպես ես անում, որ ինքդ քեզ ավելի լավ լինի։

Աշակերտը ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բացելով բերանը՝ այդպես էլ ոչ մի բառ չկարողացավ արտաբերել։ Նա կանգնած էր՝ աչքերը հառած գետնին։

– Հիշի՛ր, քեզնից է կախված, թե ինչ ես ընտրում՝ վիրավորա՞նք, թե՞ ներում, տառապա՞նք, թե՞ երջանկություն։ Ընտրությունը քոնն է, – ասաց ուսուցիչը։

03

– Բայց ասեք խնդրեմ, ինչպե՞ս կարելի է չվիրավորվել, չնեղանալ, չէ՞ որ դա այնքան դժվար է։

– Դու ամենակարևորը հասկացիր, որ երբ դու ցանկանում ես հարվածել ինչ-որ մեկին դատապարտելու, վիրավորանքի ճիպոտով, խփելու համար ճիպոտը բարձրացնելիս, առաջինը ում կհարվածես՝ կլինես հենց դու։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag