fbpx

Առակ. Վարդի բողբոջն ու փշերը

Կարճ և խորիմաստ առակ, որի իմաստը ինքներդ պետք է հասկանաք.

Մի անգամ մի մարդ վարդի թուփ է տնկում, ի սրտե հոգ տանում նրա մասին, ժամանակին ջրում։ Եվ մի անգամ, երբ դեռ վարդը չէր ծաղկել, մարդը սկսում է դիտել թուփը։ Նա նկատում է մի բողբոջ, որը շատ շուտով պետք է ծաղկեր։ Եվ երբ հայացքն ընկնում է ցողունի վրա, նկատելով փշերը՝ սկսում է խորհել. «ինչպե՞ս կարող է այսքան փշոտ բույսը այսքան գեղեցիկ ծաղիկներ ունենալ»։ Տխրելով այդ մտքից, նա դադարում է ջրել և հոգ տանել ծաղկի մասին և վարդը դեռ չծաղկած մահանում է։

Իսկ թե ի՞նչ էր ուզում ցույց տալ այս առակը՝ թողնում ենք Ձեր դատողությանը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 14 assessment, среднее 4.29 из 5 )
MediaMag
Առակ. Վարդի բողբոջն ու փշերը
Ինչպես է մարդու աչքերի գույնն ազդում բնավորության վրա