fbpx

Առակ սիրո ուժի և բաժանության անզորության մասին

Մի անգամ կանգնած էին Սերն ու Բաժանությունը և հետևում էին երիտասարդ զույգին։ Բաժանությունը հանկարծ Սիրուն գրազ է առաջարկում. «Գրազ գա՞նք, ես կկարողանամ նրանց բաժանել»։

Սերը պատասխանում է. «Սպասիր, եկ ես առաջինը մոտենամ նրանց, իսկ հետո դու կմոտենաս նրանց, որքան որ կուզես։ Եվ կտեսնենք, կկարողանա՞ս նրանց բաժանել»։

Բաժանությունը համաձայնվում է։

Սերը լուռ մոտենում է զույգին, ձեռքով դիպչում, նայում աչքերի մեջ և տեսնում, որ նրանց մեջ կայծ է առաջանում… Սերը վերադառնում է Բաժանության մոտ. «իսկ հիմա քո հերթն է»։

Բաժանությունը հրաժարվում է. «Հիմա ես ոչինչ չեմ կարող անել։ Նրանց սրտերը լի են սիրով։ Ես նրանց ավելի ուշ կմոտենամ»։

Որոշ ժամանակ անց, Բաժանությունը գալիս է զույգի տուն և տեսնում՝ երիտասարդ մորը, հորը և նորածնին։ Բաժանությունը հույս ուներ, որ սիրո կախարդանքը արդեն լքել է այս ընտանիքը։ Բայց նայելով նրանց աչքերի մեջ, այնտեղ տեսավ երախտագիտություն։ Բաժանությունը դուրս է գալիս տնից և ասում. «ես դեռ կվերադառնամ նրանց մոտ, միայն մի փոքր ուշ»։

Անցնում է ժամանակ։ Բաժանությունը նորից այցելում է նրանց տուն։ Այնտեղ աղմկում էին երեխաները, աշխատանքից վերադառնում է հոգնած ամուսինը, մայրը զբաղվում է երեխաներով։ Բաժանությունը մտածում էր, որ հիմա հաստատ կկարողանա նրանց բաժանել։ Բայց նայելով նրանց աչքերի մեջ, այնտեղ տեսնում է փոխըմբռնում և հարգանք, և որոշում է այցելել ավելի ուշ։

Որոշ ժամանակ անց, Բաժանությունը կրկին այցելում է տուն։ Կինը խոհանոցում ճաշ է պատրաստում, հայրը արդեն սպիտակած մազերով, երեխաները արդեն մեծ են։ Հայրը ոգևորությամբ ինչ-որ բան է բացատրում երեխաներին։ Նայելով նրանց, Բաժանությունը հասկանում է, որ նրանց մոտ թագավորում է վստահությունը։ Բաժանությունը դուրս է գալիս տնից և ասում. «ես դեռ կվերադառնամ նրանց մոտ, միայն մի փոքր ուշ»։

Կրկին, որոշ ժամանակ անց, Բաժանությունը այցելում է տուն և տեսնում խաղացող թոռներին, իսկ բուխարու մոտ տխուր նստած է ծեր մի կին։ Բաժանությունը ուրախանում է, նա մտածում է, որ իր ժամանակը եկել է։ Ուզում է նայել կնոջ աչքերի մեջ, սակայն կինը վեր է կենում և դուրս գալիս տնից։ Բաժանությունը գնում է նրա ետևից։ Կինը գալիս է գերեզման և նստում հուշաքարի մոտ։ Դա իր ամուսնու հուշաքարն էր։

Բաժանությունը մտածում է. «Կարծես թե ես ուշացել եմ։ Ժամանակը իմ փոխարեն արել է իր գործը»։ Եվ նորից նայում է ծեր կնոջ աչքերի մեջ։ Եվ Բաժանությունը այնտեղ տեսնում է հիշողություն՝ հիշողություն վստահության, փոխըմբռնման, հարգանքի, երախտագիտության և սիրո մասին…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Առակ սիրո ուժի և բաժանության անզորության մասին
Բոլոր ժամանակների 20 ամենաթանկարժեք լուսանկարները