fbpx

Խորիմաստ առակ. Սերը նեկտար է

Խորիմաստ առակ այն մասին, թե ինչպես հասնել սիրուն.

Ուսուցիչը տեղեկանում է, որ իր աշակերտներից մեկը համառորեն փորձում է հասնել ինչ-որ մեկի սիրուն:

– Սեր մի պահանջիր, այդպես դու չես հասնի նրան, – ասում է ուսուցիչը:

– Բայց ինչո՞ւ:

– Ասա ինձ, ի՞նչ ես անում, երբ քո դուռը թակում են անծանոթները, երբ նրանք ամբողջ ուժով թակում են դուռը, բղավում են, պահանջում են բացել դուռը և կատաղությունից, որ չեք բացում դուռը՝ պոկում են իրենց մազերը:

– Ես ավելի ամուր եմ կողպում դուռը:

– Անկոչ հյուրի պես մի թակիր ուրիշների սրտի դռները, այդպես նրանք ավելի ամուր կկողպեն դռները քո առաջ: Դարձիր սպասված «հյուր» և քո առջև կբացվի յուրաքանչյուր դուռ:

Ուղղակի սիրիր մարդկանց և թեկուզ սերը փոքր է և աննկատ՝ հենց նա է այն բանալին, որն ունակ է բացել յուրաքանչյուր սրտի կողպեք, նույնիսկ այն սիրտը, որի կողպեքը վաղուց չի բացվել: Կարևորը, որպեսզի այդ սերը լինի անկեղծ:

Օրինակ վերցրու ծաղկից, ով չի վազում մեղուների ետևից, այլ նրանց նեկտար տալով՝ գրավում է դեպի իրեն: Սերը նեկտար է, որը գրավում և իր կողմն է ձգում մարդկանց:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Խորիմաստ առակ. Սերը նեկտար է
Պոզիտիվ մարդու 7 պարզ սովորություն