fbpx

Խորիմաստ առակ «Ո՞վ եմ ես»

Այս խորիմաստ առակը կպատմի այն մասին, թե որքան կարևոր է մնալ այնպիսին, ինչպիսին որ կաս՝ անկախ ուրիշների կարծիքներից։

– Վարպետ, դու ասում էիր, որ եթե ես բացահայտեմ թե ով եմ ես, ապա կդառնամ իմաստուն։ Բայց ինչպե՞ս դա անել։

– Նախ, մարդկանցից վերցրու իրավունքը որոշել թե ով ես դու։

– Ինչպե՞ս, վարպետ։

– Որոշ մարդիկ քեզ կասեն, որ դու վատն ես, դու կհավատաս նրանց և կտխրես։ Մյուսը քեզ կասի, որ լավն ես՝ դու կուրախանաս։ Քեզ գովում են կամ փնովում, հավատում կամ դավաճանում։ Քանի դեռ նրանք իրավունք ունեն որոշել, թե ով ես դու կամ ինչպիսին ես դու՝ դու չես կարող գտնել ինքդ քեզ։

Վերցրո՛ւ նրանցից այդ իրավունքը։

Վերցրո՛ւ նաև ինձանից։

………………….

Մի եղեք այլոց կարծիքների ստվերը։ Մի համարեք ձեզ այնպիսին, ինչպիսին համարում են ուրիշները։

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag