fbpx

Երջանկության հանելուկային դեմքը։ Խորիմաստ առակ

Ուշադրություն դարձրեք կյանքի տված նշաններին և հնարավորություններին…

Կար մի մարդ։ Նա ուներ երեք երազանք՝ ունենալ բարձր վարձատրվող աշխատանք, Ամուսնանալ գեղեցկուհու հետ և դառնալ հայտնի ամբողջ աշխարհով մեկ։

Մի անգամ, ցուրտ ձմռանը, մարդը շտապում էր շատ հայտնի մի գրասենյակ՝ հարցազրույցի։ Հանկարծ, ուղիղ նրա առջևում սայթաքում և վայր է ընկնում մի ծեր մարդ։ Մարդը նայում է ընկած ծերունուն, մտածում, որ ամենայն հավանականությամբ սա հարբած է և ձեռք չի մեկնում։ Դա օգնում է նրան չուշանալ պլանավորված հարցազրույցից։

Հարցազրույցն անցնում է անհաջող՝ մարդուն չեն վերցնում ցանկալի աշխատանքի։

Մի անգամ, այս նույն մարդը, երեկոյան զբոսնում էր ամառային քաղաքով։ Նկատելով փողոցային արտիստների խմբին, նա կանգ է առնում՝ դիտելու նրանց ներկայացումը։ Հանդիսատեսը շատ չէր, սակայն պիեսը բավական ուրախ և հետաքրքիր էր։ Գործողության ավարտից հետո լսվում են ծափահարություններ և հանդիսատեսը սկսում է ցրվել։ Մեր մարդը նույնպես շրջվում է, որպեսզի գնա, բայց հանկարծ ետևից ինչ-որ մեկը, անվստահորեն դիպչում է նրա ուսին։ Դա պիեսի գլխավոր հերոսուհի՝ ծեր կին ծաղրածուն էր։ Կինը սկսում է նրան հարցուփորձ անել. արդյո՞ք դուր եկավ պիեսը, գո՞հ է արդյոք դերասանների խաղից։

Սակայն մարդը չցանկանալով զրուցել՝ գարշանքով շրջվում և գնում է տուն։

Մի անգամ, անձրևոտ երեկոյան, նույն այս մեր հերոսը տուն էր շտապում ընկերոջ ծննդյան արարողությունից հետո։ Նա շատ հոգնած էր և նրա մտքում միայն մի միտք էր պտտվում՝ տաք վաննա և հարմարավետ անկողին։ Հանկարծ նա լսում է ինչ-որ մեկի լացի խլացած ձայնը։ Լալիս էր մի կին։ Կինը նստած էր մեր հերոսի տան մոտ գտնվող նստարանին՝ միայնակ, առանց անձրևանոց։ Տեսնելով մարդուն, կինը դիմում է օգնության։ Նրա ընտանիքում դժբախտություն էր պատահել և նա ընդամենը հոգին բացելու համար զրուցակից էր փնտրում։

Մարդը սկսում է մտորել, նրա աչքերի առջև հառնում են վաննան և անկողինը և նա շտապում է դեպի շքամուտք։

Մեր հերոսն ապրեց դժբախտ կյանք։ Եվ մահացավ։ Հայտնվելով երկնքում, մարդը հանդիպեց իր ընկերոջը՝ պահապան հրեշտակին։ Նրանք ճոճվում էին երկնքում ճոճանակի վրա և զրուցում.

– Գիտե՞ս, ես ապրեցի անիմաստ և դժբախտ կյանք։ Ես ունեի երեք երազանք, բայց ոչինչ չստացվեց, ափսոս…

-Հը՜մ… իմ ընկեր, բայց ես արեցի ամեն ինչ, որպեսզի քո երազանքները իրականանան, բայց դրա համար ինձ քեզնից հարկավոր էր ընդամենը՝ քո ձեռքը, քո աչքերը և քո սիրտը։

Հիշո՞ւմ ես այն ծերունուն, ով սայթաքեց ձմռանը ուղիղ քո առջև։ Ես հիմա կցուցադրեմ քեզ այդ տեսարանը… Այդ մարդը նույն այն գրասենյակի գլխավոր տնօրենն էր, որտեղ դու գնացել էիր հարցազրույցի։ Քեզ սպասվում էր գլխապտույտ առաջացնող կարիերա։ Այն ամենը՝ ինչ քեզնից պահանջվում էր, դա քո ձեռքն էր։

Հիշո՞ւմ ես ծեր ծաղրածու կնոջը, ով ներկայացումից հետո քեզ հարցեր էր տալիս։ Դա գրիմի տակ թաքնված երիտասարդ գեղեցկուհի դերասանուհի էր, ով սիրահարվել էր քեզ առաջին հայացքից։ Ձեզ երջանիկ կյանք, երեխաներ և անմար սեր էր սպասվում։ Այն ամենը՝ ինչ քեզնից պահանջվում էր, դա քո աչքերն էին։

Եվ վերջապես, հիշո՞ւմ ես քո շքամուտքի մոտ արտասվող կնոջը։ Անձրևոտ եղանակ էր, և նա մինչև ոսկորները թաց էր արցուքներից։ Այդ կինը հայտնի գրող էր։ Նա ընտանեկան ճգնաժամ էր ապրում և նրան հարկավոր էր ընդամենը հոգևոր աջակցություն։ Եթե Դու օգնեիր նրան տաքանալ քո տանը, քո սփոփանքի խոսքերով տաքացնեիր նրա հոգին, ապա նա գիրք կգրեր, որտեղ կպատմեր այս դեպքի մասին։ Գիրքը կդառնար հանրաճանաչ ամբողջ աշխարհով և դու նույնպես կդառնայիր հանրաճանաչ, քանի որ գրքի առաջին էջում նա կնշեր քո անունը՝ ով դարձել է այս գրքի մուսան։ Եվ այն ամենը՝ ինչ քեզնից պահանջվում էր, դա քո սիրտն էր։

Դու շատ անուշադիր էիր իմ ընկեր։

Մարդը հոգոց հանեց և նրանք աստղային ճանապարհով հեռացան լուսնային հեռուներ։

Իսկ ի՞նչ է աշխարհն այժմ առաջարկում Ձեզ։ Հիշե՛ք, երջանկության դեմքը հանելուկային է…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Երջանկության հանելուկային դեմքը։ Խորիմաստ առակ
Կարդացեք նոր հոդված իմ և իմ բլոգի մասին