fbpx

Առակ ինքնակառավարման մասին. Դատարկ նավակը

Առակ այն մասին թե ինչպես կառավարել ինքդ քեզ բարկության պահին և ընդհանրապես։

Լին-Չին պատմում է. «Երբ ես երիտասարդ էի, ես սիրում էի զբոսնել նավակով, ես փոքրիկ նավակ ունեի։ Հաճախ իմ նավակով զբոսնում էի լճակում և կարող էի ժամերով մնալ այնտեղ։ Մի անգամ նստած էի փակ աչքերով և մեդիտացիա էի անում։ Հիանալի գիշեր էր։ Հանկարծ մի նավակ մոտեցավ և հարվածեց իմ նավակին։ Ես զայրացա։ Բացեցի աչքերս և պատրաստվում էի վիրավորել ինձ անհանգստություն պատճառած մարդուն, երբ նկատեցի, որ նավակը դատարկ է։ Ես չգիտեի ում վրա թափել բարկությունս։ Ես կրկին փակեցի աչքերս և փորձեցի մտովի տեսնել իմ զայրույթը։ Այն պահին, երբ ես տեսա նրան, ես արեցի իմ առաջին քայլը։ Այդ անդորր գիշերվա մեջ ես մոտեցա իմ ներքին «Ես»-ին։ Դատարկ նավակը դարձավ իմ ուսուցիչը։ Այդ պահից ի վեր, երբ որևէ մեկը փորձում է ինձ վիրավորել և իմ մեջ արթնացնել զայրույթը, ես ծիծաղում եմ և ասում. «Այս նավակը ևս դատարկ է»»։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ ինքնակառավարման մասին. Դատարկ նավակը
Մի շտապեք գնահատականներով – առակ