fbpx

Անձրև

Շոգ էր… Քայլում էի Երևանիս փոշոտ ու տոթ փողոցներով ու վերհիշում այն հրաշալի պահերը, որ ապրել էի նրա հետ: Տխրությունը գնալով ավելի էր խտանում: Կոկորդումս ինչ որ բան ինձ ճնշում էր, ուզում էի լացել… Բայց տղամարդ եմ (մտածում էի) ի՞նչ կմտածեն, երբ փողոցում ինձ լացելուց տեսնեն: Հանկարծ սև ու մութ ամպերը ծածկեցին արևին, ու սկսեց սառը անձրև տեղալ: Երկինքն էր լացում իմ փոխարեն… Սիրտս մի քիչ թեթևացավ:

©Արամ Հակոբյան (Arxangelo), Սեպտեմբեր 30, 2009թ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag