fbpx

Ալբեր Քամյու«Անկում»։ Մեջբերումներ վիպակից

Ձեզ ենք ներկայացնում հանրահայտ ֆրանսիացի գրող Ալբեր Քամյուի վերջին ավարտուն վիպակից մի քանի խորիմաստ մեջբերումներ.

Եթե մարդ բնավորության գիծ չունի, պետք է մեթոդ ունենա։

Ագահությունը մեր հասարակության մեջ փառասիրության փոխարինում։

Ոճիրը աշխատում է միշտ մնալ բեմի առաջամասում, բայց ոճրագործները այնտեղ անցողիկ հայտնվում են, որպեսզի անմիջապես փոխարինվեն ուրիշով։

Նկատե՞լ եք, մահը միայն արթնացնում է մեր զգացմունքները։ Որքան ենք սիրում մեր հենց նոր մեկնած բարեկամներին, ինչպես ենք հիանում մեր այն ուսուցիչներով, որոնք բերանները հողով, այլևս չեն խոսում։ Այդ ժամանակ հարգանքը տրվում է շատ բնականորեն, այն հարգանքը, որին գուցե սպասել են մեզնից ամբողջ կյանքում։ Մենք միշտ ավելի արդար և ավելի առատաձեռն ենք մահացածների նկատմամբ, որովհետև պարտավորություն չունենք նրանց նկատմամբ, նրանք մեզ ազատ են թողնում։

Մարդն այդպես է, երկու երես ունի. չի կարող սիրել առանց ինքն իրեն սիրելու։

Եթե բախտախաղի տների տերերը և գողերը միշտ ու ամեն տեղ դատապարտվեն, բոլոր պատվավոր մարդիկ իրենց անմեղ պիտի կարծեին։

Ես շատ լավ գիտեմ, որ հնարավոր չէ չիշխել կամ չսպասարկվել։ Յուրաքանչյուր մարդ մաքուր օդի պես կարիք ունի ստրուկի։

Պետք է որ մեկը վերջին խոսք ունենա։ Եթե ոչ, յուրաքանչյուր տրամաբանության կարող է հակառակվել մեկ ուրիշը, և վերջը չես գտնի։ Իշխանությունը, ընդհակառակը ամեն ինչի վերջ է տալիս։

Ավաղ, որոշ տարիքից հետո ամեն մարդ պատասխանատու է իր դեմքի համար։

Իմ կյանքում ես մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա։

Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանակ։

Պաշտպանվելու միակ ձևը չարությունն է։ Մարդիկ շտապում են դատել, որպեսզի իրենք չենթարկվեն դրան։ Մարդու համար ամենաբնական գաղափարը, որը ծնվում է ակամա, իր բնավորության խորքից, անմեղ լինելու գաղափարն է։

Յուրաքանչյուրը պնդում է անմեղ լինել ինչ որ բանով, նույնիսկ եթե դրա համար պետք է մեղադրել ամբողջ մարդկային ցեղը և երկինքը։

Մարդիկ անմահություն են խաղում, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ մի քանի շաբաթ հետո կամ թեկուզ հաջորդ առավոտը կարո՞ղ են արդյոք ոտքի կանգնել։

Իսկապես խանդից տառապող տղամարդիկ շտապում են պառկել այն կնոջ հետ, ով դավաճանում է իրենց։ Դրանով նրանք մի անգամ ևս ուզում են իրենք իրենց համոզել, որ այդ թանկագին գանձը իրենց է պատկանում։

Մենք չենք կարող որևէ մեկի անմեղությունը հաստատել, մինչդեռ մի հարվածով կարող ենք հաստատել բոլորի հանցավոր լինելը։

Ճշմարտությունը լույսի նման կուրացնում է։ Սուտը, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչյուր առարկա արժեքավորում է։

Պետք է մենք մեզ դատապարտենք ամենախիստ կերպով, ուրիշներին դատելու իրավունք ունենալու համար։

Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը։

Վատ մարդիկ պարզապես չեն լինում, այլ՝ մարդիկ, որ լույսը կորցրած են լինում։

Պատմվածքը կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ալբեր Քամյու«Անկում»։ Մեջբերումներ վիպակից
Պարույր Սևակ – Ամպոտ եղանակ