Այս հոգեբանական թեստը կօգնի ձեզ վերլուծել ձեր կյանքը խորհրդանիշների միջոցով: Այս տեխնիկան կոչվում է սիմվոլդրամա` հատուկ տեխնիկա, որն օգնում է կապ հաստատել ենթագիտակցության պատկերների և իրականության միջև:
Այսպիսով, եկեք սկսենք:
ԹԵՍՏ
1. Հանգստացեք, փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ տափաստանում եք: Նայեք ձեր շուրջը, ինչպիսի՞ն է այդ տափաստանը: Կիզված անապա՞տ, ծաղկող մարգագետի՞ն: Ամենուր ավազաթմբե՞ր են, թե՞ փարթամ խոտ:
Ձեր տեսած տափաստանն անվե՞րջ է: Թե՞ լայն դաշտը գտնվում է անտառի եզրին: Իսկ ինչպիսի՞ն է այդ անտառը՝ մո՞ւթ, անանցանելի՞, պուրա՞կ:
2. Ի՞նչ եք անում այդ տափաստանում: Դուք ճանապարհո՞րդ եք, մոլորված մա՞րդ, թե՞ մարդ, ով գիտի այս վայրերը և պատրաստվում է կանգառի: Կամ գուցե ուժերը սպառե՞լ եք և օգնության կարիք ունեք: Եթե այո, ապա ինչպե՞ս եք աջակցություն փնտրելու: Կբղավե՞ք, թե՞ կսպասեք անսպասելի օգնության:
3. Իսկ հիմա խրխնջոց եք լսում, և հորիզոնում հայտնվում է մի ձի: Տեսեք, թե որտե՞ղ է նա: Տափաստանի հեռվո՞ւմ է, թե՞ գալիս է դեպի ձեզ, թե՞ դուք եք նրան մոտենում: Ի՞նչ եք անելու ձիու հետ: Ցանկանում եք թամբե՞լ նրան, թե՞ ձին վախեցնում է ձեզ:
4. Այժմ դուք նկատում եք, որ ինչ-որ խոչընդոտ է ի հայտ եկել: Ինչպիսի՞ն է այն: Լեռներ, անդունդ, ավազակներ, թե՞ այլ բան: Ավելի մանրամասն նկարագրեք խոչընդոտը: Եթե դրանք սարեր են, ապա ինչպիսի՞ն են դրանց գագաթները: Ինչպե՞ս եք լուծելու խնդիրը: Ձին ձեր օգնակա՞նն է, թե ոչ:
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Տափաստանը ձեր անձնական հանգամանքներն են, ձեր կյանքը, ինչպիսին է այն այժմ: Դուք լա՞վ եք կողմնորոշվում տափաստանում, թե՞ մոլորվել եք:
Անտառը ձեր սոցիալական միջավայրն է: Ձեր կապերը և ձեր կողքին գտնվող մարդիկ: Մարդիկ չկա՞ն: Թե՞ կան: Ինչպիսի՞ն են այս մարդ-ծառերը:
Ճապարհորդը դուք եք, ձեր անհատականությունը: Ինչպե՞ս ես տեսնում քեզ: Ուժեղ ճանապարհորդ, թե՞ մոլորված, շփոթված և հոգնած:
Ձին ձեր վերաբերմունքն է գործին: Թե ինչպիսի ձի է և ինչպես եք վերաբերվում նրան, այն է, ինչ տեղի է ունենում այժմ ձեր աշխատանքում և ընդհանուր առմամբ կյանքում: Ձին հոգնա՞ծ է և ծե՞ր: Թե՞ ձիերն ընդհանրապես մի քանիսն էին: Երամա՞կ էր, թե՞ այնուամենայնիվ մեկ ձի, բայց ուժեղ և ակտիվ: Իսկ ո՞վ է ավելի ուժեղ՝ դո՞ւ, թե՞ ձին: Ձեզ հաջողվե՞ց թամբել կայտառ հովատակին:
Խոչընդոտը ձեր վերաբերմունքն է տարբեր խնդիրներին: Խնդիրը լանդշաֆտի մեջ է (սարեր, անդունդ)` ձեր բնավորությունը, մարդկանց մեջ (ավազակներ, թափառաշրջիկներ, բնիկ ցեղ)` հարաբերությունները: Խոչընդոտները (խնդիրները) հաղթահարելի համարու՞մ եք, թե՞ խորհուրդների կարիք ունեք: