fbpx

Գրառում, որի համար շատ-շատերը կսկսեն ինձ ատել

Հիմա ուզում եմ գրել մի բանի մասին, որը ուղղակի իմաստով նյարդերիս վրա է ազդում ու ատում եմ այդ երևույթը: Չնայած նաև գիտակցում եմ, որ այս գրառումս կարդալուց հետո շատ-շատերը եթե չատեն, ապա երես կթեքեն բլոգիցս և ինձնից, բայց պետք է գրեմ :)

Վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ գլխավոր պատին, որտեղ ցուցադրվում են ընկերներիս գործողությունները, շատ հաճախակի սկսել են հայտնվել չափազանց անտաղանդ նկարված (անտաղանդ մեղմ է հնչում: Ճիշտը այլանդակ նկարվածն է) ու չափազանց անիմաստ և անհումոր «կոմիքսներ»:  Կոմիքսներ բառը պատահական չի, որ վերցրել եմ չակերտների մեջ: Ախր դա կոմիքս անվանել նույնն է՝ ոնց որ Արմենչիկին Պավարոտի անվանես: Ախր այդպիսի աննորմալ նկարներ նույնիսկ շատ փոքր երեխաները չեն կարող նկարել:

Իրոք չեմ հասկանում այն մարդկանց, որոնց դա դուր է գալիս ու անընդհատ կամ լայք, կամ շեյր են անում:

Միգուցե ե՞ս եմ արվեստից հեռու ու այդ «արվեստի գլուխգործոցից» բան չեմ հասկանում: Եթե դա այդպես է, ուրեմն խնդրում եմ Ձեզ լուսաբանել այս հանճարեղ նկարների իմաստը մեկնաբանություններում իմ նման «արվեստից հեռու» մարդուն: Շնորհակալ կլինեմ :)

Որպեսզի հասկանաք թե ինչի մասին եմ խոսում՝ տեղադրում եմ այդ «չեմ իմանում ինչերից» երկուսը գրառման տակ, բայց փոքր տարբերակով, քանի որ չեմ ուզում բլոգս մտնելուց անընդհատ դրանք նյարդերս քայքայեն: Իսկ եթե դուք ուզում եք դրանք մեծ տեսնել ուղղակի քլիք արեք այդ փոքր «եսիմ ինչերի» վրա:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Գրառում, որի համար շատ-շատերը կսկսեն ինձ ատել
Ապշեցուցիչ օպտիկական խաբկանքներ, որից հետո դադարում ես հավատալ սեփական աչքերին