Հայոց օրհնված երկիրը հնագույն ժամանակներից հարուստ է եղել գեղեցիկ աղջիկներով:
Եկեք այսօր պարզենք, թե ովքեր են հայ ժողովրդի 7 գլխավոր և ամենահայտնի հարսնացուները: Այսինքն՝ ամուսնության տարիքի հասած աղջիկներ, որոնց սրտերը դեռ ազատ են տարբեր պատճառներով:
Տաթևիկ Կարապետյան
Աշխարհի ամենահարուստ հայերից մեկի`«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և նրա կնոջ՝ Էթերիի դուստրը:
Գեղեցկուհի Տաթևիկը ժամանակին ամուսնացած էր՝ Իգոր անունով մի ռուս տղայի հետ: Բայց նա, անգամ նշանակվելով Տաշիրի գլխավոր մենեջերի պաշտոնում, դավաճանեց կնոջը հենց կնոջ ընկերւհու՝ մոդել Վիկտորիա Լոպիրևայի հետ: Եվ անմիջապես կորցրեց ինչպես կնոջն, այնպես էլ բարձր վարձատրվող աշխատանքը…
Այժմ 31-ամյա Տաթևիկի սիրտն ազատ է: Երիտասարդ կինն ամբողջովին նվիրվում է իրեն հոր ընկերությունում աշխատելուն և նախկին ամուսնուց երեխաներ դաստիարակելուն:
Մարիամ Փաշինյան
Արցախյան վերջին պատերազմից հետո ինչ էլ հայերը չասեն Նիկոլ Փաշինյանի մասին, նա դեռ շարունակում է մնալ երկրում իշխանության գլուխ:
Իսկ նրա ավագ դուստրը՝ 22-ամյա Մարիամը, շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր չամուսնացած աղջիկների ցուցակում:
Ռուբինա Խանզադյան
Հայ ամենահայտնի գրողներից մեկի՝ Սերո Խանզադյանի 23-ամյա թոռը ինքնին ճանաչված աստղ է: Միայն արդեն նորաձևության աշխարհում: Նա հիմնադրել է իր սեփական ապրանքանիշը Rubina Dylan: Եվ նա դարձավ հայկական առաջին Victoria’s Secret մոդելը:
Պաշտոնապես Ռուբինայի սիրտը նույնպես ոչ ոք չի զբաղեցնում և նա դեռ համբերատար սպասում է իր սիրտը նվաճողին:
Ալեքսանդրա Քեոսայան
Հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանի դուստրը իր առաջին կնոջից՝ Ալենա Խմելնիցկայայից, պարզապես ապշեցնում է իր նուրբ գեղեցկությամբ:
Սաշան գնաց իր հայրիկի և Քեոսայան հայտնի կինոդինաստիայի հետքերով: Նա դարձավ դերասանուհի: Այժմ աղջիկը 26 տարեկան է, բայց պաշտոնապես Ալեքսանդրան դեռ չի գտել իր երկրորդ կեսին:
Ժասմին Մարտիրոսյան
Հայտնի դերասան, պրոդյուսեր և հումորիստ, 1990-ականների ՈՒՀԱ աստղ Գարիկ Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Ժաննա Լևինայի դուստրը:
Աղջիկը շատ արագ մեծացավ: Ժասմինը 16 տարեկան է, նա վարում է իր Instagram էջը, երգում և ռեփ կարդում: Ուստի նա նույնպես հայտնվում է ամենախանձելի հայ հարսնացուների շարքում:
Արմինե Հարությունյան
Gucci-ի այս երիտասարդ հայ մոդելի արտաքին տեսքը երբեմն հակասական է իր անսովորության պատճառով: Այնուամենայնիվ, Gucci-ն Արմինեին ճանաչում է որպես գեղեցիկ և հարմար իրենց շոուների համար:
25-ամյա Արմինեն ջերմեռանդ հայրենասեր է: Եվ մինչև հիմա նա պաշտոնապես չի գտել իր ընտրյալին, նա մնում է միայնակ:
Պոլինա Գալիցկայա (Հարությունյան)
26-ամյա գեղեցկուհի, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի, Magnit-ի հիմնադիր, հայկական արմատներ ունեցող գործարար Սերգեյ Գալիցկինի դուստրը:
Պոլինան ժամանակին ամուսնացած էր Կրասնոդարից գործարար Արտեմ Լուկոմեցի հետ: Սակայն ամուսնությունը խզվեց: Եվ հիմա աղջիկը մնում է Կուբանի և ամբողջ Ռուսաստանի ամենանախանձելի հարսնացուների ցուցակում: Ի դեպ, նրա արտաքին տեսքը լիովին հայկական է:
Աղբյուրը՝ Армения и армяне