fbpx

Ձյուն է գալիս

Ու ես կրկին տխուր եմ այսօր:
Կարծես ձյունը գալիս է ոչ թե դրսում,
Այլ հոգուս վրա:
Ձյունը մաղու՜մ է անդադար մաղու՜մ.
(Այս ձյունը այնքա՜ն Քեզ է հիշեցնում):

Ու ձյունն է նստում ոչ թե ծառերին, այլ սրտիս վրա:
Միայնությունն է անվերջ հարվածում՝ տանջում անխնա:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Ի՛մ միայնության ճերմակ սառը ձյուն,
Որ մաղում ես դու հանդարտ ու սահուն՝
Մաղում ես, պատում իմ սիրտն ու հոգին
Ու կարոտ թողնում գարնան սպասումին:

Ու ես կրկին տխուր եմ այսօր:
Կարծես ձյունը գալիս է ոչ թե դրսում,
Այլ սրտիս վրա…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag