fbpx

Ի՞նչ եք տեսնում նկարում: Սա կօգնի ձեզ պարզել, թե ձեր ուղեղի որ կիսագունդն է գերակշռում

Ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է ավելի լավ զարգացած՝ ձախ, թե՞ աջ: Ուղեղի գերակշռող կողմը որոշակիորեն ազդում է ձեր մտքերի, գործողությունների և անհատական գծերի վրա:

Ձախ կիսագունդը ավելի շատ կապված է վերլուծական և մեթոդաբանական մտածողության հետ, մինչդեռ աջ կիսագունդը պատասխանատու է ստեղծագործական մտածողության և գեղարվեստական ​​հմտությունների տիրապետման համար:

Այսպիսով, համարվում է, որ այն մարդու մոտ, ով լավ կարդում է, գրում, մտածում, գործում է փաստերով, լավ է հիմնավորում և օժտված է զարգացած մաթեմատիկական հմտություններով՝ գերակշռում է ձախ կիսագունդը: Եվ հակառակը՝ ուժեղ ինտուիցիայով և արվեստի հանդեպ հակումներով, հարուստ երևակայություն ունեցող, երազների մեջ մշտապես բնակվող մարդու մոտ գերիշխող է՝ աջ կիսագունդը:

Սա չի նշանակում, որ դուք օգտագործում եք ուղեղի միայն մի կողմը: Չնայած կիսագնդերը գործում են տարբեր ձևերով, դրանք միմյանց հետ կապված են և աշխատում են միասին՝ լրացնելով մեկմեկու:

Ցանկանու՞մ եք իմանալ, թե ձեր ուղեղի ո՞ր կիսագունդն է գերակշռում: Նայեք պատկերին: Ո՞ր կենդանուն տեսաք առաջինը:

Կախված կապիկ

Եթե ​​առաջինը տեսել եք կապիկին, դա նշանակում է, որ ձեր ուղեղի աջ կիսագունդը ավելի ակտիվ է աշխատում:

Անհատականության գծեր.

Դուք իմպուլսիվ եք, ստեղծագործ, հուզական, հնարամիտ և սիրում եք երազել մեծ բաների մասին:

Վագրի գլուխ

Եթե ​​առաջինը նկատեցիք վագրին, դա նշանակում է, որ ձեր ուղեղի ձախ կիսագունդը ավելի ակտիվ է աշխատում:

Անհատականության գծեր.

Դուք տրամաբանված եք, բանական, ողջամիտ, լավ կազմակերպված, իրատես և գիտեք, թե ինչպես հասնել ձեր նպատակներին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ի՞նչ եք տեսնում նկարում: Սա կօգնի ձեզ պարզել, թե ձեր ուղեղի որ կիսագունդն է գերակշռում
Արդեն Firefox 9 – 30% արագ