fbpx

ՊաՌազիտագիտություն կամ ՊաՌազիտներ Հայոց հողի պատրաստվե՛ք

Երբ դու ապրում ես ուրիշի հաշվին, ուրիշի տանջանքը կամ աշխատանքը սեփական շահերին օգտագործելով և որ այդ ուրիշը ոչ իր համաձայնությունն է տվել և ոչ էլ իր թույլտվությունը՝ ապա դու մակաբույծ ես, «հայերեն ասած»՝ ՊԱՌԱԶԻՏ: Եվ մի շտապիր ուրախանալ, քանի որ մակաբույծ և պառազիտ բառերը գովասանական բառեր չեն՝ ինչպես դու ես կարծում: Պառազիտներին վաղ թե ուշ կամ ճզմում են, կամ եթե նա չափից դուրս է սկսում բեղմնավորվել և բազմանալ պեստիցիդախեղդ են անում ու ուղարկում գրողի ծոցը (տվյալ դեպքում գրողը հաստատ գեղեցիկ աղջիկ չէ):

Եթե ենթադրենք ո՛չ քաղաքացիական և ո՛չ էլ քրեական օրենսգրքերում գրված չէ, որ. «որ դու իրավունք չունես հետույքդ աջ և ձախ սրան նրան առաջարկելու», ապա դա չի նշանակում, որ դու պետք է ազատորեն և մեծ հաճույքով, այն էլ օրը ցերեկով դա անես: Բացի օրենքից կան մարդկային, բարոյական նորմեր: Իսկ եթե դու սա կարդացիր ու գլուխդ քորելով չես կարողանում հասկանալ թե նոր ես ի՞նչ բառեր և տերմիններ (բարոյական, մարդկային) օգտագործեցի, ապա դու անբարոյական պառազիտ ես՝ Բարոյական Օրենքներից Զուրկ Պառազիտ (մի փոքր ուղեղդ շարժես՝ հապավումն էլ գլխի կնկնես երևի: Հա էն վերջին Պ տառը հապավման մեջ քո պարագայում այդքան էլ կարևոր չէ):

Մի խոսքով. զզվելի լպրծուն և ոչ այդքան լպրծուն, մանր և մեծ, կոտոշավոր և ոչ կոտոշավոր, չաղ կամ նիհար և այլն հատկանիշներով օժտված բոլոր պարազիտները պատրաստվեն՝ Հայաստան է ներկրվում մեծ խմբաքանակով պեստիցիդներ հատուկ ձեզ խեղդամահ անելու համար…

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ՊաՌազիտագիտություն կամ ՊաՌազիտներ Հայոց հողի պատրաստվե՛ք
Կանայք բռնվեք, ձեր նստելու կամ կանգնելու դիրքը կբացահայտի ձեր գաղտնիքները