fbpx

Թեստ․ Ընտրեք կենդանուն ու պարզեք, թե ինչ հոգեվիճակում եք

Բոլորին էլ ծանոթ է սթրեսը։ Ժամանակակից կյանքում անհնար է առանց սթրեսի ապրել։ Աշխատավայրում, ուսումնական հաստատություններում ու նույնիսկ տանը մարդիկ ամեն օր սթրեսի են ենթարկվում։

Սա շատ վտանգավոր է նյարդային համակարգի ու առողջության համար։ Մարդիկ, հաճախ այդքան էլ լուրջ չեն վերաբերվում սթրեսին ու նույնիսկ չեն նկատում այն, սակայն, իրականում դա շատ լուրջ խնդիր է։

Հնարավոր է, որ ձեզ լավ չեք զգում, ներքին տագնապի զգացողություն ունեք, ձեզ թվում է, որ աշխարհը ձեր դեմ է դուրս եկել՝ այս ամենը սթրեսի հետևանքն է։

Հոգեբանները խորհուրդ են տալիս սթրեսի դեմ կենդանիների հետ պայքարել։ Որոշ կենդանիներ հանգստացնող հատկություններ ունեն և օգնում են մարդկանց արագ լիցքաթափվել։

Իսկ մեր այս փոքրիկ հոգեբանական թեստը կօգնի պարզել Ձեր հոգեվիճակը: Ընտրեք կենդանուն և պարզեք, թե ինչ հոգեվիճակում եք։

Եթե ընտրել եք վագրին, ապա դուք ձանձրանում եք։ Դուք չգիտեք, թե ինչ անել ձեր էներգիայի հետ։ Ձեզ շարժում, առաջընթաց է հարկավոր։ Հնարավոր է, որ ձեր հարաբերությունները կամ զարգացումը տեղում է կանգնել ու առաջ չի շարժվում, հենց այս պատճառով էլ խնդիրներ ունեք։ Փորձեք մի նոր զբաղմունք կամ նախասիրություն գտնել։

Եթե ընտրել եք շնիկին, ապա դուք սթրես եք տանում աշխատանքի պատճառով։ Պարտադիր չէ, որ դա հենց աշխատավայրի հետ կապված լինի։ Հնարավոր է, որ ուսման հետ է կապված կամ այլ գործի, որը պետք է ավարտեք, սակայն չեք կարողանում։ Այս դեպքում շատերն են նյարդայնանում ու կորցնում աշխատունակությունը։ Ձեզ հավաք պահեք ու գիտակցեք, որ ամեն բան կստացվի, եթե միայն ցանկանաք դա։

Եթե ընտրել եք դաշտամկանը, ապա ձեր սթրեսը կապված է անորոշության հետ։ Հնարավոր է, որ որևէ նորության եք սպասում, որը շատ կարևոր է ձեզ համար՝ քննությունների պատասխանների, սիրելի համաձայնության, գումարային փոխանցման մասին, որդու վերադարձին և այլն։ Մի լարվեք ու պարզապես սպասեք։

Եթե ընտրել եք կրիային, ապա ձեր սթրեսը կապված է գերծանրաբեռնվածության հետ։ Դուք շատ եք աշխատում կամ սովորում։ Չափից շատ պարտականություններ ունեք, որոնք հաճախ չեք կարողանում միայնակ կատարել։ Ձեզ օգնական է պետք, ինչպես նաև լիցքաթափվել։ Ընկերներին հանդիպեք, լավ ժամանակ անցկացրեք։

Եթե ընտրել եք թռչունին, ապա ամենից հաճախ, դուք սթրեսի մեջ եք՝ սահմաններ զգալու պատճառով: Դուք ընտրել եք թռչուն, քանի որ այն խորհրդանշում է ազատությունը: Դուք նաև ցանկանում եք շեղվել ձեր ցանկություններից և որևէ շրջանակ չզգալ: Եթե ձեր դիմաց տեսնում եք շրջանակ, սա իսկապես կարող է հանգեցնել սթրեսի: Ստեղծագործական հոբբին կօգնի ձեզ: Փորձեք գտնել ձեզ համար հոբբի, որը թույլ կտա ձեզ առավելագույն հեշտություն զգալ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Թեստ․ Ընտրեք կենդանուն ու պարզեք, թե ինչ հոգեվիճակում եք
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ո՞ր նշաններն են համարվում ամենագեղեցիկը՝ ըստ գրավչության հորոսկոպի