Այսօր արդեն երկրորդ աշխատանքային օրն է տոներից հետո: Իսկ ես ոչ մի կերպ չեմ կարողանում մտնել աշխատանքային ռիթմի մեջ: Ձեռնարկում եմ ինչ որ աշխատանք, բայց ավարտին այդպես էլ չեմ կարողանում հասցնել՝ ոչ մի կերպ այն առաջ չի գնում: Ու ես այդ վիճակից սկսում եմ վատ զգալ ու նյարդայնանալ: Ինձ թվում էր դա միայն ինձ մոտ է:
Սակայն այսօր երբ նայում էի ռուսական «Ռոսիյա 1» հեռուստաալիքը պարզվեց, որ այդ պրոբլեմը միայն ինձ մոտ չէ, այլ նաև մարդկության մեծ մասի մոտ:
«Ռոսիյա 1» հեռուստաալիքի հաղորդման մեջ նշվում էր, որ այս օրերը շատերի մոտ նույնիսկ ամենասիրելի աշխատանքը տաղտկալի է թվում: Ըստ վիճակագրության այս օրերին այդ իրավիճակի պատճառով դեպրեսիա են ապրում Ռուսաստանի 80%-ը: Ահռելի թիվ է այնպես չէ՞:
Ըստ «Ռոսիյա 1» հեռուստաալիքի, որպեսզի վերադառնալ աշխատանքային ռիթմ անհրաժեշտ է ամենաքիչը մեկ շաբաթ:
Դե ի՞նչ հույս ունենանք, որ հաջորդ շաբաթ ամեն ինչ իր տեղը կընկնի:
Ձեզ հաճելի աշխատանքային շաբաթ եմ մաղթում: