Կարևոր բաներ, որ յուրաքանչյուրը պետք է իմանա:
Կյանքը՝ վերև, ներքև անընդհատ շարժումն է:
Եվ շատ հաճախ բավական դժվար է հասկանալ թե ինչ է տեղի ունենում: Մենք անհանգստանում ենք մանրուքներից, կառչում ենք անցյալից և վախենում ենք առաջ գնալ:
Ահա այս կյանքի 30 գլխավոր կանոններն ու ճշմարտությունները: Հիշե՛ք դրանք:
1. Երջանկությունը՝ ներսում է: Մենք չափազանց շատ ժամանակ ենք ծախսում ուրիշների հավանումի և մխիթարանքի փնտրտուքի վրա: Բայց այդպես մենք միայն ուժեղացնում ենք մեր ներքին անհանգստությունը:
2. Շնորհակալ եղեք ամեն ինչի համար: Կյանքը՝ անգին նվեր է: Ե՛վ հաճույքը, և՛ ցավը՝ այս կյանքի մի մասնիկն են:
3. Փոխեք Ձեր ընկալումը՝ և Ձեր կյանքը կփոխվի: Երբ դուք վախենում եք, բարկանում եք կամ ցավ եք ապրում՝ փորձեք իրավիճակին նայել այլ անկյունից:
4. Անհնար է դառնալ երջանիկ՝ առանց ռիսկի դիմելու: Պետք է դուրս գալ սահմաններից:
5. Մեր շրջապատը՝ մեր հայելին է: Մենք ընտրում ենք այնպիսի մարդկանց, ինչպիսին մենք ենք, և ձգում ենք այն էմոցիաներն ու բաները, որոնք զգում ենք:
6. Յուրաքանչյուր մարդ հայտնվում է մեր կյանքում որոշակի նպատակներով: Եվ Ձեզ մնում է միայն որոշել՝ արդյո՞ք ցանկանում եք սովորել այդ դասը, թե՞ ոչ:
7. Հավատացե՛ք: Ուղղակի իմացեք, որ ամենադժվար պահերին Տիեզերքը կաջակցի Ձեզ և ամեն ինչ կբարելավվի:
8. Ամեն ինչ սրտին չափազանց մոտ մի ընդունեք: Շատ բաներ Ձեզ ընդհանրապես պետք է չվերաբերվեն:
9. Բնությունը բուժում է: Զբոսանք մաքուր օդին և գեղեցիկ տեսարանը կարող են զարմանալի արդյունք տալ:
10. Դժբախտ մարդիկ ցավ են պատճառում այլ մարդկանց: Այդ պատճառով կարեկցանք ցուցաբերեք նրանց նկատմամբ:
11. Բուժվելու համար դուք պետք է անցնեք ցավի միջով: Ուղղակի պետք է դիմակայել այդ պահերին:
12. Պերֆեկցիոնիզմը՝ խաբկանք է: Թուլացեք: Ձգտեք կատարելության, բայց թույլ տվեք Ձեզ լինել սխալ և երջանիկ՝ անկախ արդյունքներից:
13. Հանեք Ձեր վարդագույն ակնոցները: Ուղղակի կենտրոնացեք Ձեր սեփական նպատակների և ցանկությունների վրա:
14. Վայելեք յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան հաջողությունը:
15. Սովորեք ներել: Դուք պետք է դա անեք Ձեզ համար, այլ ոչ թե նրանց համար, ով Ձեզ ցավ է պատճառել: Ներելով դուք ազատություն և հանգստություն եք ձեռք բերում:
16. Մենք բոլորս էլ ունենք անհավանական ինտուիցիա: Ուղղակի պետք է կարողանալ այն լսել:
17. Եղեք ազնիվ, ապրեք և շնչեք բաց կրծքով՝ գնալով դեպի դրված նպատակներ:
18. Մենք բոլորս արարիչներ ենք: Համառությամբ և կենտրոնացմամբ դուք ունակ եք անել ամեն ինչ:
19. Շրջապատեք Ձեզ մարդկանցով, որոնք սիրում են և աջակցում են Ձեզ: Կյանքը չափազանց կարճ է ավելի պակասի համար:
20. Ապրեք ազատ ռիթմով: Գնացեք դեպի Ձեր նպատակներ, բայց անընդհատ հարմարվեք նոր հանգամանքներին:
21. Որքան շատ կարողանաք առաջարկել, այնքան շատ կստանաք: Կիսվեք Ձեր իմաստությամբ, սիրով, տաղանդով:
22. Ամբողջությամբ մի տվեք Ձեզ: Պահպանեք հավասարակշռությունը:
23. «Այո» ասեք բաներին, որոնք Ձեզ ուրախացնում են, և «ոչ»՝ որոնք Ձեզ տխրեցնում են:
24. Երբեմն ընկերությունը ավարտվում է: Դա չի նշանակում, որ մենք վատն ենք: Ուղղակի յուրաքանչյուրն ընտրում է իր կյանքի ուղին:
25. Հաղթել սեփական վախին՝ ամենաօգտակար բանն է, որ դուք կարող եք անել Ձեզ համար:
26. Մեր մարմինը՝ տրանսպորտ է, որը տանում է մեզ դեպի մեր երազանքների իրականացման: Սիրեք այն և հոգ տարեք նրա մասին, եթե ցանկանում եք լինել առողջ և էներգիայով լեցուն:
27. Քանի ուշ չէ՝ մտերիմներին ասեք․ «Ես սիրում եմ քեզ»:
28. Սովորեք անցյալի սխալների վրա, վայելեք հաճելի հիշողությունները, բայց մի կառչեք անցյալից և մի թողեք, որպեսզի այն կրկնկակոխ հետևի Ձեզ:
29. Կյանքը՝ վերելքների և անկումների շարք է: Որպեսզի կարողանաք բացել Ձեր ամբողջ պոտենցիալը՝ Ձեզ հարկավոր է և մեկը, և մյուսը:
30. Դուք Ձեր սեփական գուրուն եք: Մտածեք Ձեր մասին: Երբ դուք սկսեք հետևել սեփական ինտուիցիային՝ դուք Ձեզ ավելի երջանիկ և լիարժեք կզգաք:
Իսկ կյանքի ի՞նչ օրենքներով եք շարժվում դուք: