fbpx

Իմմա՝ ճապոնական վիրտուալ մոդել, որին դժվար է տարբերել իրականից

Ծանոթացեք՝ մեր ապագան:

Հայտնի է, որ Ճապոնիան տեխնոլոգիական նորարարության առաջատարն է: Բայց այս անգամ նրանք բոլորից հեռու են գնացել, ներկայացնելով աշխարհում առաջին վիրտուալ մանեկենուհուն: Ծանոթացեք՝ սա Իմման է, ում իրական կազմվածքն ու չափսերը ստեղծվել են տաղանդավոր դիզայներների կողմից:

Մոդելն ունի 50 հազարից ավել բաժանորդ ինսթագրամում:

Նրա կենսագրությունում նշված է, որ նա սիրում է ճապոնական մշակույթը և ֆիլմերը և ցանկանում է մարդկանց գրավել «նորաձևության ցուցադրություններին»:

Իմման ստեղծվել է ModelingCafe համակարգչային ընկերության կողմից, որը տեղադրել է անիմացիոն եռաչափ գլուխը իրական մարմնի վրա: Իմման անունը ստացել է ճապոներեն «իմա» բառից, ինչը նշանակում է հիմա:

Իր հպերիրական դիմագծերով Իմման պարտական է կին-ինժեներների թիմին: Ինչպես երևում է միայն կանայք են հասկանում դիմահարդարումից և կարողանում ստեղծել այսքան իդեալական կանացի դեմքի իմիտացիա:

Վիրտուալ աստղը արդեն հասցրել է հայտնվել ճապոնական «CG World» ամսագրի շապիկին, սակայն նրա հանրաճանաչությունը ոչ բոլորին է դուր գալիս: Նորաձևության ինդուստրիան, որը, ինչպես հայտնի է նաև կենդանի մոդելների հանդեպ է բավական պահանջկոտ վերաբերմունք ցուցաբերում, դեռևս պատրաստ չէ ընդունել վիրտուալ մրցակցուհուն:

Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս Իմման:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Իմմա՝ ճապոնական վիրտուալ մոդել, որին դժվար է տարբերել իրականից
Բրազիլիայում 245 մարդ միաժամանակ ցատկել է կամրջից