fbpx

Արագ պատրաստվող մսով կոտլետներ

Ներկայացնում ենք համեղ և արագ պատրաստվող կոտլետների պատրաստման բաղադրատոմս։

Բաղադրիչներ

500 գրամ ցանկացած տեսակի մսային ֆարշ
2 կարտոֆիլ
2 պճեղ սխտոր
2 ճաշի գդալ թթվասեր
Մանրացված չորահաց
Համեմունքներ՝ ըստ ճաշակի
Աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ֆարշի մեջ ավելացնել մանրատամ քերիչով անցկացված սխտորը, հում վիճակով, կրկին քերիչով անցկացված կարտոֆիլը, թթվասերը, համեմունքները, աղը, պղպեղը։

Ամեն ինչ լավ խառնել, ապա պատրաստել կոտլետի գնդիկները, թավելել մանրացված չորահացի մեջ, ապա դնել թավայի մեջ։ Չմոռանաք թավայի մեջ յուղ քսել։

Կոտլետներով թավան տեղադրել տաք ջեռոցում, թողնել մոտ 20 րոպե։ Ապա հանել թավան, յուրաքանչյուր կոտլետի վրա սերուցքային կարագի փոքրիկ կտոր դնել, և կրկին ուղարկել ջեռոց՝ արդեն 15 րոպե եփվելու համար։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Արագ պատրաստվող մսով կոտլետներ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, որոնց գրավչությանը դժվար է դիմակայել