fbpx

BMW X6 M-ի նոր վարիացիան G-Power ատելյեյից (Ֆոտո)

G-Power թյունինգ ատելյեն, որը հայտնի է իր համարձակ նախագծերով, ներկայացրել է լրամշակված  BMW X6 M սպորտային կրոսովերը, որը ստացել է հզորության շատ լուրջ հավելում և ագրեսիվ բոդի-կիտ:

Երևում է BMW-ն դարձել է G-Power-ի թյուներների համար սիրելի մակնիշ, որոնք ստեղծել են բազմաթիվ նախագծեր այս ավտոմեքենայի հիման վրա: Այս անգամ կրոսովերին զգեստավորել են լայն բոդի-կիտով, որը կազմված է նոր առաջնային բամպերից, կամարների լայնացուցիչներից, նոր ետնային դիֆուզորից՝ կենտրոնում տեղադրված արտանետման խողովակները և երկու մեծ սպոյլերներից՝ մեկը տեղադրված 5-րդ դռան վրա, մյուսը տանիքին:

Բացի դրանից տեղադրվել է կարբոնային կապոտ, հավելյալ օդափոխման ցանցերով, մինչև 30մմ ցածրացված կախոցներ և 23 դյույմանոց անիվային սկավառակներ  Silverstone RS-ից՝ Michelin-ի սպորտային անվադողերով: Ինչպես տեղեկացնում են G-Power-ի ներկայացուցիչները. նոր բոդի-կիտը կրում է ոչ միայն էսթետիկական բնույթ, այլ նաև ապահովում է շարժիչի և արգելակային համակարգի լավագույն սառեցում:

Շարժիչի կառավարման բլոկի վերաաստիճանավորման հետևանքով և նոր արտանետման համակարգի տեղադրումով՝ հզորությունը աճել է մինչև 725 ձիաուժ: Այս ամենի հետևանքով մինչև 100 կմ/ժ արագընթացք (սպրինտ) BMW X6 M-ն G-Power-ից կատարում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է մինչև 300 կմ/ժ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
BMW X6 M-ի նոր վարիացիան G-Power ատելյեյից (Ֆոտո)
Ստենդալի 25 խորաթափանց ցիտատները