fbpx

Հայտնի են աշխարհի ամենաշուտ հիասթափեցնող մեքենաները

Գերմանական և բրիտանական լյուքս դասի մեքենաները իրենց գնման առաջին իսկ տարում, վերավաճառվում են։ Այս մասին ասվում է iSeeCars.com վիճակագրական գործակալության ուսումնասիրության մեջ։

Ըստ ուսումնասիրության վերավաճառվում են Հյուսիսային Ամերիկայի տարածքում գնված ավտոմեքենաների 3,4 տոկոսը։

Մարդիկ ավելի հաճախ հրաժարվում են Mercedes-Benz C-Class (12,4 տոկոս), BMW 3 Series և Land Rover Discovery Sport մեքենաներից (11,8 տոկոս)։

Ապա արդեն գալիս են Land Rover Range Rover Evoque (10,9 տոկոս), Mini Clubman (10,7 տոկոս) մեքենաները։ Սրանք ամենահիասթափեցնող մեքենաներն են, ըստ iSeeCars.com-ի վիճակագիրների։

Ցանկում են նաև BMW X1-ը, BMW X3-ը, Nissan Versa Note-ը, Jaguar XF և Nissan Versa մեքենաները։

Մասնագետները պարզել են, որ ավտոմեքենաների տերերը այս մեքենաներից շատ շուտ հրաժարվում են հուսալիության ցածր վարկանիշի պատճառով, չնայած այն բանին, որ այս բոլոր մեքենաներն էլ համարվում են բավական թանկարժեք մեքենաներ։ Ընդ որում, որպես կանոն հուսալիության մասին մեքենաների տերերը դատում են տարբեր պարբերականներում ներկայացված գնահատականների վրա հիմնվելով։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հայտնի են աշխարհի ամենաշուտ հիասթափեցնող մեքենաները
Իմ փոքրիկ արևը