Ինչպե՞ս կարելի է տարբերել հորինվածքը ճշմարտությունից, եթե մեզ մանկուց պատմում են մեծագույն գիտնականների, գյուտարարների մասին պատմություններ, որոնք իրականում երբեք տեղի չեն ունեցել։ Օրինակ, երևի բոլորդ էլ լսել եք այն առասպելը, իբր Մենդելևը քիմիական տարրերի պարբերական համակարգը հորինել է երազում։ Պատկերացրեք թե քանի մարդ է հավատում, որ հենց այդպես էլ եղել է։
Եկեք ստուգենք, արդյո՞ք լավ գիտեք իրական պատմությունը։ Միգուցե դուք նունպես հավատո՞ւմ եք այդ առասպելներին։ Եվ այսպես, Ճշմարտությո՞ւն, թե՞ հորինվածք.