fbpx

Ինչու չի կարելի վարել ավտոմեքենան գրեթե դատարկ վառելիքի բաքով

Բոլոր վարորդներն էլ ունեն իրենց «մեղքերը»՝ բաքում վառելիք ավելացնելու համար սպասում են մինչև վերջ, իսկ հետո շունչները պահած, զգուշությամբ հետևելով վառելիքի քանակի ցուցիչին, հույս են փափագում հասնել մոտակա բենզալցակայան:

Սակայն վառելիքի ամբողջական սպառումը կարող է հասցնել Ձեր ավտոմեքենան ծայրահեղ մաշվածության, ինչը վերջնական արդյունքում, մենքենան վերանորոգելու համար, կպահանջի ավելի մեծ ծախսեր:

RACQ-ի տեխնիկական քաղաքականության և անվտանգության բաժնի ղեկավար Սթիվ Սփոլդինգի խոսքերով, դուք հարյուրավոր դոլարներ կխնայեք, եթե պարբերաբար վառելիքով լցնեք բաքը:

«Գոյություն ունի երկու վտանգ՝ առաջինն այն է, որ վառելիքի բաքի հատակին կարող է կեղտ հավաքվել, ինչը կարող է հայտնվել վառելիքի զտիչում, ինչն արդեն կպահանջի որոշակի տեխնիկական միջամտություն:

Բայց ավելի մեծ վտանգ է ներկայացնում վառելիքի պոմպի շարքից դուրս գալը, ինչը կարող է Ձեզ վրա մի կլորիկ գումար արժենալ: Այն կարող է արժենալ 500-ից մինչև 1000 ԱՄՆ դոլար և եթե դուք չոր վիճակում եք օգտագործում վառելիքի պոմպը, մեծ է հավանականությունը, որ այն հնարավոր չէ վերանորոգել և կպահանջվի նորը»:

Եվ այսպես, ե՞րբ պետք է լիցքավորել ավտոմեքենան վառելիքով: Երբ Ձեր վառելիքի քանակն հասնում է 1/4-րդ մասի, խորհուրդ է տալիս Սթիվ Սփոլդինգը:

Վառելիք խնայելու և մի փոքր կիլոմետրաժը երկարեցնելու համար, համոզվեք, որ ավտոմեքենան պարբերաբար տեխնիկական զննության եք տալիս, ճիշտ եք փչում անիվները, չեք ծանրաբեռնում և ստուգում եք անիվների վիճակը:

Հ․Գ․ Ի դեպ, եթե դուք ավտոմեքենան վարում եք գազով՝ ապա դա չի նշանակում, որ մեքենայի բենզինի բաքը պետք է դատարկ լինի: Միշտ բաքը պահեք կիսով չափ կամ գոնե 1/4 լի բենզինով և ժամանակ առ ժամանակ մի քանի կմ վարել բենզինով:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչու չի կարելի վարել ավտոմեքենան գրեթե դատարկ վառելիքի բաքով
Զորավար Անդրանիկն ու նրա երազների Բրաբիոն ծաղիկը