fbpx

Ուրբաթ օրը որսացեք Ձեր հաջողության ակնթարթը

Պոլիդրոմ. սա թիվ կամ բառ է, որը կարդացվում է միևնույն ձևով երկու կողմից՝ աջ, թե ձախ: Գալիք ուրբաթը՝ 11 նոյեմբերի ամբողջ աշխարհի մարդկության համար կլինի յուրահատուկ: Այդ օրը մարդիկ կապրեն զարմաանահրաշ ակնթարթ: դա տեղի կունենա 2011թ.-ի 11-րդ ամսի 11-րդ օրվա ժամը 11-ի 11-րդ րոպեյի 11-րդ վայրկյանին: 12 միևնույն թվից բաղկացած պահ: Այսպիսի երևույթ մել էլ կլինի 100 տարուց: Իհարկե շատերը որոշել են այս օրը յուրահատուկ նշել, շատերը ինչ որ միստիկա են փնտրում այդ օրվա մեջ: Շատերը կարծում են, որ “ժամանակային պոլիդրոմը” հաջողություն է բերում: Շատ ու շատ սիրահար զույգեր իրենց հարսանիքի օրը նշանակել են հենց այս օրը:

Սակայն սկեպտիկները կարծում են, որ այս 12 թվի մեջ չկա ոչ մի յուրահատկություն և առավել ևս միստիկա, բացի դրանից, նրանք կարծում են, որ եթե գրենք այս տարեթիվն ու ամսաթիվը ամբողջությամբ, ապա այն կվերջանա ոչ թե 11-ով, այլ 2011-ով, որը և չի համապատասխանում պոլիդրոմ հասկացությանը:

Հ.Գ. հեչ կարևոր չէ, թե ինչ ամսաթիվ և տարեթիվ է օրացույցին և ինչ ժամ է ժամացույցին, կարևորը կյանքի յուրաքանչյուր պահը աշխատել ապրել ճիշտ և իմաստավորված: Եվ կարևոր է, որ յուրաքանչյուր կյանքի վայրկյանին անհամբերությամբ սպասենք մեր հաջողությանը:

Հաջողություններով լի պոլիդրոմ եմ ցանկանում բոլորիդ և ոչ միայն պոլիդրոմ՝ հաջողություններով լի մի ամբողջ կյանք եմ ցանկանում: Եղե՛ք հաջողակ…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ուրբաթ օրը որսացեք Ձեր հաջողության ակնթարթը
6 բան, որ վանում է տղամարդուն կնոջից