Հյուսիսային Կորեան աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, եթե ոչ միակը: Այն բառացիորեն մեկուսացված է արտաքին աշխարհից և զուրկ է մեզ համար սովորական դարձած բաներից:
Մենք այսօր որոշել ենք պատմել Ձեզ թե ինչ ապրանքներ և իրեր չեք կարող գտնել ԿԺԴՀ-ի նույնիսկ սև շուկայում:
Կանացի հիգիենայի պարագաներ (տամպոններ)

Կոկա Կոլա

Իշխանությունները այս գազային ըմպելիքը համարում են ԱՄՆ-ի խորհրդանիշ: Բայց ահա Պեպսին և Կոկա-Կոլա կոնցերնի այլ ըմպելիքներ՝ սփրայթ, ֆանտա և այլն, ազատ վաճառվում են:
Կապույտ ջինսեր

Դրանք նույնպես, ըստ կորեացիների, կապված են ամերիկյան զինվորականության հետ:
Ինտերնետ

Այս երկրում ինտերնետ բոլորովին չկա: Նրանք ունեն իրենց ներքին ցանցը, բայց այն ավելի շատ նման է լոկալ ցանցերի հին ֆորմատին:
Սոցիալական ցանցեր

Չկա ինտերնետ, չկան սոցցանցեր:
Հին թերթեր

Դա արվում է, որպեսզի քաղաքացիներն ապրեն այսօրվա օրով և չհիշեն քաղաքական գործիչների անցած (չիրագործած) խոստումները:








