fbpx

Ինչպես ճանաչել սիրային կախվածությունը և ինչով է այն վտանգավոր

Անկասկած՝ սերն աշխարհի ամենագեղեցիկ զգացմունքն է: Բայց հաճախ սիրո տեղ են ընդունում բոլորովին այլ բան՝ սիրային կախվածությունը: Ինչպե՞ս դրանք տարբերակել:

 

Եթե բացատրենք երկու բառով, ապա սիրային կախվածություն ունեցող մարդիկ միշտ զուգընկերոջ հետաքրքրությունները վեր են դասում սեփականից: Բնական է, որ այսպիսի հարաբերությունները երջանկության փոխարեն նրանց միայն ցավ են պատճառում:

 

Իսկ սիրային կախվածության գլխավոր պրոբլեմը այն է, որ մարդը բոլորովին չի ցանկանում դրանից ազատվել:

Էմոցիոնալ կախվածության հիմնական նշանները

Սիրային կախվածությունը, ինչպես այլ հակումներ՝ ստիպում է մարդուն ավերահսկելիորեն ձգտել իր կրքի օբյեկտին, ընդորում բոլորովին մոռանալով սեփական եսի մասին:

Սիրով տարվածը վատ է սնվում, վատ քնում, իսկ որոշ դեպքերում էլ բոլորովին մոռանում է հետևել սեփական առողջությանը: Եվ դա կարող է շատ վտանգավոր լինել։

Սիրային կախվածությունը ավելի հաճախ հանդես է գալիս 3 ձևով․

1. «Առանց քեզ ես չկամ»

«Սիրո զոհը» բոլորովին կորցնում է իրեն՝ հրաժարվում է ընկերներից, հետաքրքրություններից և նպատակներից, ապրելով միայն սիրելի մարդու կյանքով: Ահա այսպիսի հոգեբանական մազոխիզմ:

2. «Դու իմ մի մասնիկն ես»

Սիրային կախվածությունը նաև կարող է հանդես գալ անձնական սահմանների ագրեսիվ խախտմամբ՝ զուգընկերոջ անհատականության ճնշման ճանապարհով: Այստեղ իրականանում են արդեն սադիստական տենդենցներ:

3. «Դու առանց ինձ ոչինչ ես»

Կախյալը ձգտում է ամբողջովին վերահսկել սիրելի մարդուն: Օրինակ «իդեալական հոգատարության» պատրվակով զուգընկերոջը արգելվում է ինքնակողմորոշվել և ունենալ անձնական ընտրություն: Այդպիսի գերվերահսկամն ևս մեկ օրինակ է՝ կպչուն խանդը:

Ովքե՞ր են հակված սիրային կախվածության

Հոգեբանները նշել են այն յուրահատկությունները և մարդկանց վարքը, որոնք սիրային կախվածության պոտենցիալ հակվածություն ունեն․

  • ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողություն կամ ցանկության բացակայություն;
  • միայնության և մերժման ուժեղ վախ;
  • քննադատության հանդեպ հիվանդագին զգայունություն;
  • մարդկանց դուր գալու համար՝ ուրիշներին ենթարկվելու պատրաստակամություն;
  • ցածր ինքնագնահատական:

Հաճախ մարդիկ, որոնք հակված են սիրային կախվածության, ունեն նաև այլ հակումներ՝ սննդային, ալկոհոլային, խաղային, նիկոտինային և այլն:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչպես ճանաչել սիրային կախվածությունը և ինչով է այն վտանգավոր
Էքսպրոմտ – Դու չես եղել