Մենք բոլորս այս աշխարհ ենք եկել որոշակի առաքելությամբ: Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե հատկապես ի՞նչ առաքելություն ունեք դուք: Ընտրեք փետուրն ու իմացեք:
1. Ստեղծել
Եթե ընտրել եք առաջին փետուրը, նշանակում է Ձեր կյանքի առաքելությունը կապված է ստեղծարարության հետ: Դուք յուրահատուկ մտածելակերպի տեր մարդ եք, ով ունակ է կյանքի կոչել այն, ինչի մասին երազում է:
Եթե այն, ինչ պետք է աշխարհին, որպեսզի ավելի լավը դառնա՝ դեռևս հորինված չէ, Ձեզ է տրված դա ստեղծել:
2. Հոգալ
Եթե ընտրել եք երկրորդ փետուրը, նշանակում է դուք շատ զգացմունքային և զգայուն մարդ եք, ով միշտ հոգ է տանում ուրիշների մասին: Ձեր առաքելությունն այս աշխարհում՝ լինել աջակից և ապահովել շրջապատի մարդկանց անվտանգությունը:
Երբեմն դա կարող է դժվար լինել, և դուք չպետք է մոռանաք հոգալ նաև Ձեր մասին: Բայց Ձեր առաքելությունը՝ միշտ լինել այն մարդը, ում դիմում են ուրիշները, որովհետև դուք ունեք շռայլ հոգի և շնորհ՝ պաշտպանել ուրիշներին այս աշխարհի նեգատիվից և հենց իրենցից:
3. Ապաքինել
Եթե ընտրել եք երրորդ փետուրը, Ձեր առաքելությունն այս կյանքում՝ ապաքինելն է: Դուք մեծ ներքին աշխարհ ունեցող մարդ եք և դուք ունեք հնարավորություն իմանալ, թե ինչ է հարկավոր ուրիշներին, ինչն է վնասում նրանց և ինչն է պակասում:
Հետևաբար, Ձեր շնորհը՝ օգնել շրջապատի մարդկանց ապաքինվել: Դուք, ավելի պարզ ասած, այն մարդն եք, ով ուղորդում է և ուղեկցում Ձեր միջավայրի քայլերը:
4. Ոգեշնչել
Եթե ընտրել եք այս փետուրը՝ նշանակում է, որ դուք բազմաթիվ իդեաներ ունեցող մարդ եք, ունեք էներգիայի անսպառ պաշար և միշտ ցանկանում եք որևէ նոր բան անել:
Դուք պետք է շրջապատի մարդկանց սրտերում ցանեք ցանկություն, հավատ, էնտուզիազմ և այն ամենը ինչ ունեք: Դուք նույնիսկ կարող եք դատարկել Ձեզ, որպեսզի էներգիա ներշնչեք ուրիշների մեջ: Մի անհանգստացեք, դուք ճիշտ եք վարվում: