fbpx

Պաուլո Կոելյո «Նոր Տարին սկսեք մաքուր էջից»

Լեգենդար գրող Պաուլո Կոելյոն պատմում է, թե ինչպես սկսել կյանքը մաքուր էջից:

Դուք կարող եք ինքներդ ձեզ ասել, որ չենք անի քայլ առաջ այնքան ժամանակ, քանի դեռ չեք պարզել, թե ինչո՞ւ որոշ բաներ, որ այդքան կարևոր էին և ամուր ձեր կյանքում, մեկ ակնթարթում վերածվեծին փոշու: Բայց ձեր այդպիսի վերաբերմունքը կարող է ճնշել շրջապատող մարդկանց՝ ձեր ծնողներին, ձեր ամուսնուն/կնոջը, ձեր երեխաներին, ընկերներին և այլն:

Նրանք բոլորը ավարտում են հին գլուխները, թերթում իրենց կյանքի նոր էջերը և շարունակում ապրել, և բոլոր նրանք իրենց վատ կզգան, եթե դուք դադարեք առաջ շարժվել և լինեք կաթվածահար վիճակում:

Ամեն ինչ անցողիկ է և լավագույնը, որ կարող ենք անել՝ բաց թողնել ամեն ինչ (որքան էլ որ ցավոտ լինի):

Մեր տեսանելի աշխարհում ամեն ինչ անտեսանելի աշխարհի դրսևորումն է, այն, ինչը տեղի է ունենում մեր սրտերում: Որոշակի հիշողություններից ձերբազատվելը նաև նշանակում է նոր հիշողությունների համար նոր տարածքի ստեղծում: Բաց թողեք ամբողջ անպետքը, բաժանվեք դրանցից:

Ոչ ոք չգիտի կյանք խաղի հստակ կանոնները, հենց այդ պատճառով երբեմն հաղթում ենք, իսկ երբեմն էլ պարտվում: Երբեք պատասխան ոչինչ մի սպասեք, մի սպասեք, որ ձեր ջանքերը կգնահատվեն, որ ձեր հանճարեղությունը կհայտնաբերվի, որ ձեր սերը փոխադարձ կլինի:

Դադարեք էմոցիոնալ մակարդակում անընդհատ պտտել միևնույն դրվագը, որը ցույց է տալիս, թե ինչպես եք տառապում ինչ-որ կորստից․ դա միայն ավելի ու ավելի է թունավորում ձեզ:

Նախքան նոր գլուխ սկսելը՝ պետք է ավարտել նախորդը: Ասեք ձեզ, որ անցյալը երբեք ետ չի գալու: Հիշեք, որ եղել են ժամանակներ, որ դուք կարողացել եք ապրել առանց այդ բանի կամ այդ մարդու՝ ձերբազատվեք այդ սովորություններից և կապվածությունից, որոնք հետո դուք չեք կարողանա բաց թողնել: Ավարտեք ձեր կյանքի հին գլուխները ոչ թե հպարտության, անաշխատունակության կամ մեծամտության պատճառով, այլ ուղղակի այն պատճառով, որ դա այլևս չի համապատասխանում ձեր կյանքին: Փակեք դուռը, փոխեք ձայնասկավառակը, մաքրեք տունը, թափ տվեք փոշին: Դադարեք լինել նա, ով եղել եք, և դարձեք նա, ով կաք:

Պաուլո Կոելյո


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag