fbpx

Ճակատագրի թելեր

Եվ ինչպե՞ս լինել, երբ ոտքերիդ տակ հողն է երերուն…
Եվ ինչպե՞ս վարվել, երբ թելը որից կախված ես հիմա՝
Գտնվում է ուրիշի ձեռքում:
Եվ այդ ուրիշը եթե ցանկանա,
Թելը իր ձեռքից բաց թողի գնա՝
Անդունդի խորքում քո վերջը կգա:

Եվ ամեն մեկս կախված ենք թելից,
Թելից մեր բախտի՝ ուրիշի ձեռքում:
Եվ մեկ ուրիշն էլ կախված է թելից,
Որը հենց մենք ենք մեր ձեռքում պահում:

Ու այս թելերի հսկա կծիկներ՝
Մեր ճակատագրերն են ուրիշի ձեռքում:
Եվ իրականում երանելի է նա,
Ում իր ուրիշը չի թողնի գնա,
Երբեք չի թողնի անդունդի խորքում:
Եվ ինչպե՞ս վարվել, երբ ոտքերիդ տակ հողն է երերուն…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag