fbpx

ԹԵՍՏ․ Առաջինը, ինչ կտեսնեք նկարում, շատ ավելին կպատմի Ձեր մասին

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, թե որքան պատասխանատու մարդ եք:

Միգուցե Ձեզ դուր է գալիս ոչինչ բաց չթողնե՞լ տեսադաշտից և դուք ուշադի՞ր եք դետալների հանդեպ:

Թե՞ դուք օժտված եք պատկերն ամբմողջությամբ տեսնելու ունակությամբ:

Իսկ միգուցե դուք պերֆեկցիոնի՞ստ եք և գտնում եք, որ ավելի լավ է գործն ընդհանրապես չվերցնել, քան այն կատարել ոչ կատարյալ:

Ցանկանո՞ւմ եք այդ ամենն իմանալ Ձեր մասին: Ուղղակի նայեք նկարին՝ առաջին հայացքից ի՞նչ տեսաք նկարում: Նկարագրությունը կարդացեք ներքևում:

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ քարե բուրգերի վրա

Դա նշանակում է, որ դուք օժտված եք պատկերն ամբողջությամբ տեսնելու ունակությամբ: Դուք պահպանում եք վառ հեռանկարն այն ամենում, ինչ անում եք: Այն դեպքում, երբ որոշ մարդիկ կարող են լինել շատ սուբյեկտիվ և «ծառերի ետևում անտառ չեն տեսնում», Ձեզ հաջողվում է պահպանել օբյեկտիվ աշխարհընկալումը:

Դուք մարդկանց այն տեսակից եք, ովքեր իրերը կարողանում են տեսնել բոլոր կողմերից, բոլոր ասպեկտերով և յուրաքանչյուր տեսանկյունից: Դուք հեշտությամբ կարող եք հաշվի առնել կամ ընդունել ուրիշի տեսանկյունը, եթե այն փաստարկված է և համոզիչ:

Նույնիսկ այն դեպքում, երբ դուք ուշադրություն չեք դարձնում դետալներին՝ դուք միանշանակ ունեք շատ իրատեսական աշխարհայացքներ:

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ քարե բուգերի գագաթին գտնվող ծառերին

Դա նշանակում է, որ դուք չափազանց աշխատասեր եք, մանրախնդիր և Ձեզ դուր է գալիս ոչինչ բաց չթողնել տեսադաշտից: Դուք ուշադիր եք դետալների հանդեպ: Ձեզ գնահատում են և հարգում:

Դուք կարիերայի աստիճաններով առաջ գնալու լավ հեռանկարներ ունեք: Ձեր թեկնածությունը գտնվում է կադրային ռեզերվում:

Դուք Ձեր գործում մեծ պրոֆեսիոնալ եք, գործին եք նվիրում Ձեր ամբողջ պոտենցիալը:

Իրերը բավական լուրջ եք ընդունում, ավելի լուրջ քան մեծամասնությունը և դրա պատճառով, դուք, որպես օրենք, հասնում եք շատ ավելիին, քան միջին վիճակագրական մարդը:

Ձեր բոլոր ձեռքբերումները՝ լարված և տքնաջան աշխատանքի արդյունք է:

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ քարե բուրգերի գագաթին գտնվող տնակներին

Դա նշանակում է, որ դուք պերֆեկցիոնիստ եք և գտնում եք, որ ավելի լավ է գործն ընդհանրապես չվերցնել, քան այն կատարել ոչ կատարյալ:

Դուք գտնում եք, որ իմաստ չունի որևէ բան անել, եթե դա ճիշտ չի արվելու:

Դուք չեք կարողանում հասկանալ անպատասխանատու և չնախաձեռնող մարդկանց, ովքեր հակված են թողնել սկսած գործը կես ճանապարհից:

Երբ դուք աշխատում եք թիմով, դուք նախաձեռնությունը վերցնում եք Ձեզ վրա, որովհետև Ձեր իդեան համարում եք միակ ճշմարիտը:

Մարդկանց մոտ, որպես օրենք, պրոբլեմներ չեն առաջանում, երբ դուք նրանց համար պատասխանատվությունը վերցնում եք Ձեզ վրա: Դուք անպայման կգերազանցեք բոլոր սպասումները՝ բոլոր առումներով:

Երբեմն դուք չեք կարողանում որոշ բաներ հասցնել կատարելության, որն անհրաժեշտ է Ձեզ: Այդ ժամանակ դուք ստիպված եք ետ քայլ անել և ծայրահեղորեն գնահատել Ձեր արած աշխատանքը:

Անհրաժեշտ լուծումները, որպես օրենք, Ձեր կողմից գտնվում են:

Եթե Ձեր առաջին հայացքն ընկավ ջրի վրա

Դա նշանակում է, որ բնույթով դուք առաջնորդ եք, ով ունակ է ղեկավարել միակարծիք կոլեկտիվը: Դուք ունակ եք զբաղեցնել ղեկավար պաշտոն, որովհետև դուք միշտ արդարացնում եք Ձեզ վրա դրված վստահությունը:

Դուք կարողանում եք ճիշտ դասավորել առաջնահերթությունները և կենտրոնացնել ուժերն այն բանի վրա, ինչը կարևոր է և առաջնահերթ:

Եթե նույնիսկ իրերն իդեալական չեն, բայց իրոք լավն են, Ձեր որակյալ կատարած աշխատանքը երբեք աննկատ չի մնա:

Չնայած նրան, որ դուք ուշադիր եք դետալների հանդեպ, դուք նաև չեք ցանկանում խրվել պերֆեկցիոնիզմի մեջ:

Դուք գտնում եք, որ չեք կարող Ձեր ամբողջ ժամանակը ծախսել, փորձելով ամեն ինչ կատարյալ անել: Չափից շատ խնդիրներ են դրված Ձեր առջև:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ․ Առաջինը, ինչ կտեսնեք նկարում, շատ ավելին կպատմի Ձեր մասին
Ճապոնական մեթոդ «5 ինչու», որը լուծում է պրոբլեմները և բերում է երջանկություն