Ընտրեք պատուհանը, որից կկարողանայիք նայել այս աշխարհին։ Ձեր ընտրությունը շատ բան կպատմի ձեր հիմնական անձնային որակների մասին։
Պատուհան 1
Դուք նախաձեռնող մարդ եք։ Հակված չեք չափից շատ կախվածություն ունենալ սոցիալական կապերից ձեր հասակակիցների հետ, ինչը կարող է ստիպել ձեզ հեռու մնալ նրանցից, ով ձեր կողմից է։
Մի տարվեք առօրյայով։ Ուշադիր եղեք մտերիմների հանդեպ, այլապես ձեր երեխաները կարող են մեծանալ առանց ձեր մասնակցության, իսկ ձեր զուգընկերն էլ ընդհանրապես կարող է անտեսվել ձեր կողմից։ Պարզապես վերանայեք ձեր արժեքները։
Պատուհան 2
Ձեզ դուր է գալիս ձեր տունն ու ընտանիքը։ Դուք նրանց եք նվիրում ձեր ողջ ժամանակը։ Չկա ոչինչ, որ ձեզ ավելի երջանկացնի, քան հանգստի և խաղաղության զգացումը, որ տիրում են ձեր տանը։ Դուք անում եք ամեն ինչ, ինչ ձեր ուժերի սահմաններում է, որպեսզի օգնեք ձեր մտերիմներին։ Ձեր մտերիմ ընկերները նույնպես «ձեր եղբայրներն են»։
Պատուհան 3
Ձեզ համար կարևոր է ցույց տալ մարդկանց, որ դուք անկախ մարդ եք։ Ամենից շատ սիրում եք ազատություն։ Ձեր համոզմունքներն ու սկզբունքները սովորաբար չեն փոխվում ցանկացած իրավիճակում։ Դուք պետք է սովորեք շրջապատի հետ լինել ավելի ճկուն։
Պատուհան 4
Ձեր զգացմունքայնությունն ու երևակայությունը ստիպում են ձեզ սավառնել երկնքում՝ վայելելով ձեր գոյության ամեն պահը։ Ձեր զուգընկերը երբեք չի ձանձրանա ձեր կողքին, երբեք չի կորցնի կիրքը, քանի որ դուք լավ գիտեք, թե ինչպես «վառել» այդ կրակը։ Գնահատում եք ազնվությունը բոլոր հանգամանքներում։ Տանել չեք կարողանում սուտն ու անհավատարմությունը։
Պատուհան 5
Դուք հետևում եք նորաձևության վերջին տենդենցներին և իսկապես հաճույք ստանում դրանից։ Ձեզ դուր են գալիս նոր տպավորությունները։ Դա ոչ միշտ է ձեզ լավ զուգընկեր դարձնում, բայց այն, որ հետաքրքիր ընկեր եք, միանշանակ է։