Գերմանական APP թյունինգ ատելյեն ներկայացրել է սեփական հայացքները լիցքավորված կուպեի՝ BMW 1 Series M Coupe-ի վերաբերյալ:
Վերամշակումները վերաբերում են ինչպես տեխնիկական մասին, այնպես էլ արտաքինին: Գլխավոր խաղաթուղթը դա կախոցներն են, որոնց կարգավորումները կարելի է կառավարել iPhone/iPad-ի հատուկ լրացումների միջոցով:
Առաջնահերթ, 3 լիտրանոց տուրբո շարժիչի հզորությունը մեծացվել է 340-ից 450 լ/վ: Բացի դրանից APP-ի մասնագետները տեղադրել են թեթևացրած տիտանային արտանետող համակարգ և KW կախոցներ՝ թվային կառավարմամբ:
Սրահում տեղադրվել է էքստրեմալ առաջնային նստարաններ և BMW Performance ղեկային անիվ՝ ծածկված ալկանտարայով:
Էքստերյերի վերամշակումը կայանում է թեթևացված ATC սկավառակով Pirelli P Zero անվադողերը և թափքի հատուկ գունավորումը:
[simple_slideshow]