fbpx

Դադարեք անել այս 5 գործողությունները և կսկսեք գործել առավել արդյունավետ

1. Դադարեք արտաժամյա աշխատել

 Ձեր արդյունավետությունը մնում է բարձր մակարդակի վրա, եթե դուք շաբաթվա մեջ աշխատում եք 40 ժամ, ոչ ավել: Եթե ցանկանում եք բարելավել ձեր արտադրողականությունը` մի չարաշահեք աշխատանքի հետ, լավ քնեք: Ահա առաջին կանոնը:

2. Շատ հաճախ մի ասեք «այո»

 Ելնելով Պարետո արդյունավետությունից` 20% ջանքը տալիս է 80% արդյունք, իսկ մնացած 20% արդյունքը կազմում է 80% ջանք: Կենտրոնացեք այն ջանքերի վրա, որոնք տալիս են 80% արդյունք և դադարեք ասել «այո» նրանց, որոնք արդյունք չեն տալիս: «Հաջողակ և առավել հաջողակ մարդկանց տարբերությունն այն է, որ առավել հաջողակները համարյա ամեն ինչին պատասխանում են «ոչ»,- ասել է Ուորրեն Բաֆֆեթը:

3. Դադարեք ամեն ինչ ինքնուրույն անել և թույլ տվեք, որ ուրիշները օգնեն ձեզ

Հիշեք, որ միշտ հնարավորություն կա օգնություն խնդրել, եթե դա անհրաժեշտ է: Անհնար է ամեն ինչ ինքնուրույն անել: Եթե որևէ մեկը կարող է օգնել ձեզ և անել այդ գործն ավելի լավ, ապա վստահեք այդ գործը նրան, դրա արդյունքում դուք նաև կունենաք ազատ ժամանակ` առավել կարևոր հարցերի վրա կենտրոնանալու համար:

4. Դադարեք լինել իդեալիստ

 Ահա մի քանի խնդիրներ, որոնք առաջանում են իդեալիստ մարդկանց մոտ`
  • Նրանք առաջադրանքին ավելի շատ ժամանակ են տրամադրում, քան տրված է:
  • Նրանք սպասում են իդելական պահի, որպեսզի սկսեն: Սակայն բիզնեսում իդեալական պահը կարող է գալ այն ժամանակ, երբ դուք արդեն ամեն ինչ կորցրած կլինեք:
  • Նրանք ընդհանուր պատկերին ուշադրություն չեն դարձնում և կենտրոնանում են մանրուքների վրա:
Հիշեք, որ իդեալական պահը հենց հիմա է:

5. Մի պահ գործերից կտրվեք և ոչինչ մի արեք

Շատ կարևոր է երբեմն ամեն ինչից կտրվել և մի փոքր զբոսնել ու մնալ մենակ: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մենակության որոշ չափաբաժինը մարդկանց դարձնում է առավել ընկալունակ և նրանք առավել արդյունավետ են աշխատում:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դադարեք անել այս 5 գործողությունները և կսկսեք գործել առավել արդյունավետ
Աշխարհի 20 սարսափելի օդանավակայաններ, որոնք կարծես գիշերային մղձավանջ լինեն