Հոգեբանները հաճախ են օգտագործում նմանատիպ ոչանձնավորված նկարները, որպեսզի օգնեն մարդուն «գոլւխ հանել» իրենք իրենցից։
Ընտրեք պարող զույգերից մեկին, որն առավել համակրելի է Ձեզ համար և իմացեք, թե ինչ հարաբերություններ են Ձեզ հարկավոր։
Զույգ 1
Գեղեցիկ, ռոմանտիկ, վառ հարաբերությունների կարիք ունեք: Ցանկանում եք, որ զուգընկերը սիրախաղի մեջ մտնի ձեզ հետ, ծաղիկներ նվիրի, հաճոյախոսություններ անի: Ցանկանում եք ձեզ իսկական կին զգալ:
Զույգ 2
Հարաբերություններում ձեզ որոշակի հակադրություն է հարկավոր: Ցանկանում եք մշտապես շարժման մեջ լինել, հասնել միմյանց: Ձեզ այնպիսի պայքար է հարկավոր, ուր պարտվողն ուրախությամբ հանձնվում է հաղթողին: Կարիք ունեք զուգընկերոջ, ով ուժեղ է ձեզանից:
Զույգ 3
Հարաբերություններում ձեզ աջակցություն, հոգատարություն է հարկավոր: Ցանկանում եք նմանվել ծաղկի, ում մասին հոգ են տանում: Ձեզ ամուր տղամարդ է հարկավոր, ով կաջակցի ձեզ, կլուծի ձեր խնդիրները:
Զույգ 4
Ձեզ դասական, հասուն, ամուր հարաբերություններ են անհրաժեշտ: Հարաբերություններ, որոնցում մարդիկ հասկանում են միմյանց կես բառից, հոգ են տանում միմյանց մասին, վստահում: Հարաբերություններ, որոնցում առկա է հարգանք, փոխադարձ զգուշավոր վերաբերմունք և վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Զույգ 5
Ձեզ հարաբերություններ են հարկավոր, որոնցում լիդերի դերն իր վրա վերցնում է կինը, իսկ տղամարդը դա թույլ է տալիս: Ակտիվ, դինամիկ մարդ եք: Հարաբերություններում ձեզ դուր է գալիս թագուհու դերը, իսկ զուգընկերոջը, ինչպես երևում է, դուր են գալիս իշխող կանայք:
Զույգ 6
Ձեզ հարաբերություններ հարկավոր չեն: Ձեզ ներդաշնակ եք զգում, նույնիսկ, երբ միայնակ եք: Սիրում եք ազատ լինել, վարվել՝ ինչպես ցանկանում եք, կրել այն, ինչ ցանկանում եք: Չեք ցանկանում առաջ շարժվել՝ հաշվի առնելով զուգընկերոջ կարծիքը: