fbpx

ԹԵՍՏ. Ընտրեք սրտերից մեկը և իմացեք՝ անցյալ կյանքի ո՞ր սխալներն են կապված ձեր ներկա անձնական կյանքի հետ

Եթե դուք հարաբերություններում ապրում եք միևնույն կրկնվող շաբլոնները՝ դա կարող է կապված լինել Ձեր նախկին կյանքի որևէ պրոբլեմի հետ։

Եթե ընտրել եք №1-ը. Վստահել մարդկանց

Անցյալ կյանքում ձեզ հաճախ խաբել են և օգտագործել։ Մարդիկ օգտվել են ձեր բարությունից և վերջում թողել գրեթե ոչնչով։ Այդ պատճառով կյանքում ձեզ համար դժվար է վստահել մարդկանց ու մտածել, թե նրանք ազնիվ են։

Հնարավոր է՝ դրա պատճառով հարաբերություններում ունենում եք կասկածներ, ձեզ տանջում է այն հարցը, թե ինչ մոտիվներ ունեն մարդիկ։ Չնայած խելամիտ է շրջապատում ամեն պատահած մարդու չվստահելը, բայց անցնելով սահմանը՝ դուք ուղղակի մեկուսանում եք նրանցից։

Եթե ընտրել եք №2-ը. Սահմաններ

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ մարդիկ կարծես անցնում են սահմաններն ու վերցնում ավելի շատ, քան պետք է վերցնեին։ Հարաբերություններում ձեր խնդիրներից մեկն այն է, որ դուք պետք է սովորեք հավատարիմ մնալ ձեր համոզմունքներին, սովորեք ասել «ոչ»։ Անցյալ կյանքում դուք բոլորին «այո» եք ասել ու կորցրել ձեր անհատականությունը, որովհետև ցանկացել եք տեղավորվել բոլոր շրջանակների մեջ։ Կարևոր է հասկանալ, որ ամեն մեկը չէ, որ կսիրի ձեզ այն բանից հետո, երբ սահմաններ գծեք, բայց դա անելը կարևոր է, հակառակ դեպքում կփորձեք գոհացնել բոլորին՝ զոհելով ձեր բարեկեցությունը։

Եթե ընտրել եք №3-ը. Կորստի վախ

Այս կյանքում դուք պայքարում եք նեգատիվ մարդկանց ու իրավիճակների հետ կապերը պակասեցնելու համար։ Այդ պայքարը գալիս է անցյալ կյանքից, երբ մարդիկ ձեր կյանքից հեռացել են առանց զգուշացնելու՝ մահ, հիվանդություն, պատերազմ և այլն։ Անցյալ կյանքում դուք եղել եք միայնակ, որովհետև այն մարդիկ, ում հետ մտերիմ եք եղել, չափից շուտ են հեռացել ձեզնից, բայց ոչ իրենց ցանկությամբ։ Այս կյանքում չեք ունենա առողջ, սիրով լի և հավասարակշռված հարաբերությունների պակաս։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. Ընտրեք սրտերից մեկը և իմացեք՝ անցյալ կյանքի ո՞ր սխալներն են կապված ձեր ներկա անձնական կյանքի հետ
Արև Մանուկյանի ֆիլմը. Անքուն գիշերներ (Nuit Blanche)