fbpx

Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը

Գաղտնիք չէ, որ տղամարդը ցանկանում է ամուսնանալ միայն ամենալավ կնոջ հետ։ Որպեսզի նա լինի և գեղեցկուհի, և խելացի, և լավ տնային տնտեսուհի, և անկողնում լինի անհավանական։ Եվ դեռ կարելի է հարյուրավոր որակներ նշել, որոնցով, ըստ տղամարդկանց, պարտավոր է օժտված լինել իդեալական կինը։ Բայց ահա ներկայացնում ենք դրանցից ամենագլխավորները։

1. Իդեալական կինը կարողանում է պատրաստել

Նա հասկանում է, որ սոված տղամարդը՝ միշտ բարկացած է։ Այդ պատճառով նա կարողանում է ապուր պատրաստել նույնիսկ կացինից և շատ գեղեցիկ մատուցել այն։ Կնոջ տեղը՝ իհարկե գազօջախի մոտ չէ։ Բայց ամուսնուն ապահովել նախաճաշով, ճաշով և ընթրիքով՝ նա պարտավոր է։ Այլապես դա կանի մեկ ուրիշ կին․

2. Իդեալական կնոջ մոտ գլուխն անընդհատ չի ցավում

Նա չի հրաժարվում մերձեցումից, եթե միայն պատճառը իրոք հարգելի չէ։ Իդեալական կինը չի խուսափում սեքսից։ Նա ուրախ է բավարարել իր ամուսնուն և գնալ հետաքրքիր փորձարկումների։ Սեքսը ծածկոցի տակ՝ նրա համար չէ։

3. Նա չի ձգտում դառնալ ընտանիքի գլուխը

Նա հաճույքով այդ դերը զիջում է իր ամուսնուն։ Չէ՞ որ դա ամուսնու բնական դիրքն է, ինչը ընդունված է անհիշելի ժամանակներից։ Իդեալական կինը հասկանում է, որ տղամարդը ընտանիքի համար պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա։ Նա չի ձգտում դառնալ մայրիկ, ով պաշտպանում է տղամարդուն։ Խելացի կինը ամուսնուն հնարավորություն է տալիս իրեն իսկական տղամարդ զգալ։

4. Իդեալական կինը մարդկանց առաջ չի ստորացնում ամուսնուն

Տանը նա կարող է ամուսնու դեմքին ասել այն ամենը՝ ինչ մտածում է։ Բայց այլ մարդկանց առաջ նա երբեք չի վիրավորի և չի հակաճառի ամուսնուն։ Վեճերը տնից դուրս հանելը՝ վատ սովորություն է։ Դա սպառնում է բաժանումով։ Կամ էլ չափազանց լուրջ վեճերով, ընդհուպ մինչև հարաբերությունների պարզաբանմամբ։

5. Իդեալական կնոջ տանը միշտ մաքրություն ու կարգ ու կանոն է տիրում

Նա կարողանում է աշխատել, դաստիարակել երեխաներին և այդ ամենի հետ մեկտեղ, ինչ-որ հրաշքով իդեալական մաքրություն պահպանել տանը։ Լվացարանը և զուգարանակոնքը՝ միշտ մաքուր է, իսկ կահույքի վրա չկա և ոչ մի փոշու հատիկ։ Նաև ծաղիկներն են միշտ ջրված։

6. Արտաքինին հետևելը չի անցնում երկրորդ պլան

Հարսանիքից հետո, իդելական կինը չի վերածվում անխնամ խրտվիլակի։ Նա շարունակում է հետևել իր արտաքինին և կազմվածքին։ Ֆիթնեսով զբաղվելը, կոսմետիկ պրոցեդուրաները և մանիկյուրը դառնում են ավանդական ծիսակատարություն։ Եվ իդեալական կինը երբեք ամուսնուն աշխատանքից չի դիմավորում քրքրված խալաթով և բիգուձիները գլխին։

7. Իդեալական կինը կարողանում է ճիշտ վարվել փողի հետ

Նա չի մսխում փողը, կարողանում է ճիշտ հաշվարկել։ Իդեալական կինը ամուսնու ամբողջ աշխատավարձը չի ծախսի նոր պայուսակի կամ ոսկե օղի վրա։ Նա հստակ հաշվարկում է ծախսերը և թույլ չի տալիս անիմաստ ծախսեր։

8. Նա ղեկավարում է ամուսնուն այնպես, որ նա նույնիսկ գլխի էլ չի ընկնում այդ մասին

Չի բղավում, չի պահանջում և չի ցածրանում մինչև սպառնալիքներ։ Իդեալական կինը գործում է իմաստորեն։ Նա ուղորդում է ամուսնուն անհրաժեշտ մտքին։ Ամուսնուն թվում է, որ այդ մտքերը իրենից են գալիս։ Բայց իրականում ամեն ինչ կառավարում է կիսաշրջազգեստով մոխրագույն կարդինալը։

9. Իդեալական կինը կարողանում է գաղտնիքներ պահել

Եթե ամուսինը կիսվել է իր ամենանվիրական գաղտնիքով, նա չի շտապում ընկերուհիների մոտ և չի քննարկում նրանց հետ այդ գաղտնիքը։ Խելացի կինը գիտի, որ գաղտնիքներ պահել կարողանալը շատ է գնահատվում ամուսնական կյանքում։ Այդ պատճառով էլ լեզուն պահում է ատամների արանքում։

10. Նա բարեդրացիական հարաբերություններ է ստեղծում ամուսնու ընտանիքի և ընկերների հետ

Դիվանագիտություն է դրսևորում, գտնում է փոխզիջումային տարբերակներ և չի բողոքում վատ սկեսուրից։ Ընդհակառակը, նա կարողանում է լեզու գտնել նույնիսկ չափազանց մռթմրթան և ամեն ինչից դժգոհ սկեսրոջ հետ։ Խելացի կինը կարողանում է պայմանավորվել։

Մեծամասամբ տղամարդիկ ամուսնանում են հարմարավետության համար։ Ինչպես տանը, այնպես էլ հոգում։ Առանց կնոջ, տղամարդու մոտ կարծես ինչ-որ բան պակասում է։ Իհարկե նա կարող է վարձել աղախին, սնվել ռեստորաններում և գնել սեր։ Բայց այդ ամենը այն չէ։ Յուրաքանչյուր տղամարդուն հարկավոր է տան օջախի պահապան, հարազատ և սիրելի կին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.83 из 5 )
MediaMag
Ինչպիսին պետք է լինի իդեալական կինը
6 կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորից