Հիշեք, որ հաջողության և երջանկության միջև գոյություն ունի տարբերություն։ Հաջողությունը շատ հաճախ միանգամյա իրադարձություն է, ինչպիսին օրինակ՝ շահում վիճակախաղում, հաջող աշխատանքի տեղավորում կամ կարիերայի բարձրացում։ Երջանկությունն ու բարեկեցությունը՝ կյանքը բարելավելու համար մտքերի և հնարավորությունների անընդհատ հոսքն է։
Եվ այսպես, Ձեր առաջ երեք թալիսման է։ Այն, որը կընտրեք՝ տվյալ պահին Ձեզ համար ամենաանհրաժեշտն է։
Պատասխանները տես ներքևում
Քառատերև
Սա բարեկեցության կելտական խորհրդանիշն ու թալիսմանն է։ Քառատերևը խորհրդանշում է հարստություն, սեր, առողջություն և փառք։ Եթե դուք Ձեզ մոտ կրեք երեքնուկ-քառատերև՝ դա կմոտեցնի Ձեզ սիրելի մարդուն և ոչ մի բացասական էներգիա չի կարողանա Ձեզ մոտենալ։
Պայտ
Այս թալիսմանը կարողանում է պաշտպանել մարդուն չարակամներից։ Այն նաև չի թողնում բնակարան մուտք գործեն բացասական էներգիաները և պաշտպանում է չար աչքից։ Եթե Ձեր մուտքի դռան վրա կախված է պայտ (պոզերով դեպի վեր) Ձեզ համար ոչ մի վտանգ և սպառնալիքներ սարսափելի չեն։
Բուդդա
Ծիծաղացող Բուդդայի արձանիկը իր մեջ կրում է բարգավաճում, հաջողություն և ֆինանսական շահույթ։ Բուդդան առատորեն կիսվում է երջանկությամբ, ուրախությամբ և իմաստությամբ։ Ուղղակի պետք է անընդհատ շփել նրա որովայնը, և դա, համարվում է, որ բերում է մեծ հաջողությունը, որը շատ երկար պահպանվում է տան մեջ։