Շատ ջերմ և գեղեցիկ թեստ: Կարծում ենք ջերմ արևը մեզ բոլորիս է պակասում․․․
Ուղղակի ընտրեք արևը, որն ամենաշատն է Ձեզ դուր գալիս և ստացեք Ձեր խորհուրդը․
Արև 1
Դուք երազող եք, բայց երբեմն մոռանում եք Ձեր երազանքների մասին: Դուք չպետք է տխրեք, եթե կյանքը ոչ միշտ է ընթանում այնպես, ինչպես դուք էիք սպասում կամ ցանկանում: Դուք պետք է հավատաք Ձեր երազանքներին և կյանքի կոչեք դրանք: Դա հաջողության հասնելու շատ կարևոր քայլ է: Կյանքը Ձեզ դեռ բազում նոր հնարավորություններ կտա: Դուք ուղղակի պետք է ժամանակին նկատեք և օգտվեք Ձեր հնարավորություններից: Եղեք ավելի ռացիոնալ և վերածեք Ձեր երազանքները նպատակների: Այդպիսով, Ձեր նպատակները կորոշեն Ձեր գործողությունները և կօգնեն հասնել դրանց:
Արև 2
Ձեզ հարկավոր է աճել և տրանսֆորմացվել՝ այլ մարդկանց հետ շփման միջոցով: Որոշ մարդիկ Ձեր կյանք են գալիս, որպեսզի անցկացնեն Ձեզ գիտակցման հաջորդ մակարդակ: Բայց հիշեք, որ արդյունքը կախված է հենց մարդուց:
Զգույշ եղեք, որպեսզի չընկնեք մարդկանց ազդեցության տակ: Հակառակ դեպքում մարդիկ Ձեզ այնպես կփոխեն, որ ինքներդ Ձեզ չեք ճանաչի: Միշտ հաճելի է, որ Ձեր շուրջը կան ընկերներ:
Արև 3
Ձեր իրականությունը ստեղծվում է Ձեր մտքերի, զգացմունքների, համոզմունքների, գործողությունների և նպատակների հիման վրա: Դուք խելացի մարդ եք: Ծնված եք, որպեսզի լինեք առաջնորդ: Ձեզ մոտ ուժեղ կապ կա Տիեզերքի հետ, այդ պատճառով դուք կարող եք հրաշքներ գործել: