Այն ամենը, ինչ պետք է անել՝ նայել ներքևում բերված նկարը և ընտրել այն ծաղիկը, որն ամենաշատը Ձեր դուրը եկավ: Ամեն վարդն ունի իր իմաստը: Հետևեք Ձեր իրական նախապատվություններին:
Ծաղիկ 1
Դուք խիզախ, շփվող և շատ ազնիվ մարդ եք: Դուք օժտված եք լավ զարգացած ինտուիցիայով և գիտեք թե ինչպես կարելի է բացահայտել սուտը: Նպատակասլաց անձնավորություն եք, չեք վախենում Ձեր առաջ դնել շատ խնդիրներ և հաղթահարել բարձունքները: Երբեմն Ձեզ կարող է համակել սթրեսը, այդ պատճառով շատ կարևոր է իմանալ թե ինչպես թուլանալ և հանգստանալ:
Ծաղիկ 2
Ձեզ դուր է գալիս հոգ տանել մարդկանց մասին և պաշտպանել: Դուք հոգ եք տանում Ձեր ընտանիքի բարեկեցության համար և անում եք ամեն հնարավորը, որպեսզի լուծեք ի հայտ եկած պրոբլեմները, որոնք խախտում են Ձեր հավասարակշռությունը: Այդպես կարող են ի հայտ գալ «բետոնե պատեր» Ձեր «ես»-ի և շրջապատող աշխարհի միջև: Մենք խորհուրդ ենք տալիս սովորել մարտահրավերներ և ռիսկեր ընդունել և քայլել ժամանակին համահունչ:
Ծաղիկ 3
Դուք շատ զգայուն մարդ եք: Երբեմն Ձեզ թվում է, որ չեք տեղավորվում այս աշխարհի սահմաններում: Պատճառը Ձեր գերզգայունության մեջ է: Դուք տառապում եք ցածր ինքնագնահատականից և դրա վրա պետք է անհապաղ աշխատել։ Սկսեք հավատալ սեփական ուժերին և շրջապատեք Ձեզ այնպիսի մարդկանցով, ովքեր կօգնեն Ձեզ բարձրացնել Ձեր ինքնագնահատականը:
Ծաղիկ 4
Դուք առույգ, ստեղծագործ և հասարակ մարդ եք: Միշտ տեսնում եք կյանքի դրական կողմերը: Դուք միշտ ձգտում եք նոր տպավորություններին: Ձեզ հաճախ չի բավարարում համբերությունը, որպեսզի ավարտին հասցնեք սկսածը: Սկսեք աշխատել Ձեզ վրա և Ձեր բնավորության մեջ զարգացրեք համբերատարությունն ու կայունությունը:
Ծաղիկ 5
Դուք միշտ զգույշ եք և ամեն ինչում վտանգ եք փնտրում: սիրում եք երազել ապագայի մասին, բայց նույն ժամանակ արժի մեծ ժամանակ հատկացնել նաև ներկային: Սկսեք ապրել այսօրով:
Ծաղիկ 6
Դուք գիտեք ինչպես երազանքները վերածել իրականության: Ձեր բնավորության մեջ լավ է զարգացած կարգապահությունը, նվիրվածությունը և աշխատասիրությունը: Դուք պատրաստ եք շատ աշխատել, և դա ոչ մի կերպ Ձեզ չի ճնշում: Ձեզ համար իսկական հաճույք է նպատակին հասնելը: