Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին…
Հայրը, անհանգստացած, որ որդին անտեղի վատնում է իր պատանեկությունը, հրավիրեց նրան զբոսանքի: Պարզ ու գեղեցիկ օր էր: Երբ նրանք եկան լճի մոտ, հայրը դիմեց որդուն.
– Նայիր բնությանը, և՛ երկինքը, և՛ արևը, և՛ սարերը արտացոլվում են լճի մեջ:
Ձեռքը մտցնելով լճի մեջ՝ նա ջրի կաթիլները թափ տվեց գետնին և առաջարկեց որդուն ուշադիր նայել այդ կաթիլներից մեկին՝ նրա մեջ արտացոլվում էր ողջ շրջակա տեսարանը:
– Այս նույն բանն էլ կատարվում է ժամանակի հետ, – շարունակեց հայրը: – Ժամանակիդ մեկ րոպեն ունի ամբողջ կյանքիդ հատկությունները, իսկ մեկ օրը՝ քո ամբողջ կյանքի արտացոլումն է: