fbpx

Առակ Արևի ու քամու մասին

Առակ այն մասին, թե ինչու պետք չէ բարկանալ և ինչու է պետք լինել հնարավորինս քնքուշ և բարի…

Մի անգամ արևն ու քամին վիճեցին, թե ով է ավելի ուժեղ, և քամին ասաց.

 – Ես կապացուցեմ, որ ավելի ուժեղ եմ: Տեսնո՞ւմ ես այն թիկնոցով ծերուկին: Գրազ կգամ, որ ես ավելի շուտ կստիպեմ նրան հանել թիկնոցը, քան դու:

Արևն ընդունեց գրազը և անցավ ամպի հետևը, իսկ քամին սկսեց փչել այնքան, մինչև որ վերածվեց փոթորկի։ Բայց ինչքան ուժեղ էր փչում քամին, այնքան ավելի շատ էր ծերուկը փաթաթվում իր թիկնոցի մեջ:

 Ի վերջո քամին հանդարտվեց, իսկ հետո բոլորովին դադարեց: Այդ ժամանակ արևը դուրս եկավ ամպի հետևից և բարեհամբույր ժպտաց ծերուկին: Զգալով արևի ջերմությունը՝ ծերուկը ուրախացավ, և իր վրայից հանեց թիկնոցը: Հենց այստեղ էլ արևն ասաց քամուն.

 -Քնքշությամբ և բարությամբ շատ ավելիին կարելի է հասնել, քան բարկությամբ։

Առակը՝ Լև Տոլստոյի


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag